Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ մուտքի արտոնագրեր են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ նպատակը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցությունն է։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալիռեզա Միրուսեֆին հաստատել է այդ տեղեկությունը։