Նախօրեին Մեգան Մարքլին և արքայանզ Հարիին նկատել են Լոնդոնի փաբերից մեկում, իսկ սեպտեմբերի 19-ին նրանք Իտալիայի մայրաքաղաք են ժամանել, հաղորդում է Hello պարբերականը։ Թագավորական զույգը Հռոմում կմասնակցի Սասեքսի դքսուհու ընկերուհու հարսանիքին։
Սեպտեմբերի 21-ին ամերիկացի մոդելյոր Misha Nonoo-ն ամուսնանում է գործարար և միլիոնատեր Մայքլ Հեսի հետ։ Շքեղ արարողություն է նախատեսված, որին հրավիրված են նաև Սասեքսի դուքսը և դքսուհին։
Նշվում է, որ Misha Nonoo-ն կարող էր նպաստել Մեգան Մարքլի և արքայազն Հարիի ծանոթությանը։ Մոդելյորի նախկին ամուսինը՝ Ալեքսանդր Գիլկեսը, Եղիսաբեթ II-ի թոռան մտերիմ ընկերն էր, իսկ նա շփվում էր հոլիվուդյան դերասանուհու հետ։
Միշան և Ալեքսանդրն ամուսնալուծվել են 2017-ին՝ իրենց ընկերների ծանոթությունից ոչ շատ առաջ։