Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին զայրացրել է նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունն այն մասին, որ թագուհին կարող էր Քեմերոնի խնդրանքով ազդել 2014-ին Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Աղբյուրի խոսքով՝ թագուհու և նախկին վարչապետի գաղտնի տեղեկատվության բացահայտումը Բուքինգհեմյան պալատում դժգոհությունների տեղիք է տվել։
«Այդպիսի իրավիճակները շատ են բարդացնում լավ հարաբերությունների կառուցումը»,-ասել է աղբյուրը։
Նախկին վարչապետն ասել է, որ Եղիսաբեթ II-ի «պարզապես բարձրացված հոնքը» կարող է լուծել հանրաքվեի արդյունքի խնդիրը։