Փարիզում մահացել է հայտնի ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը, հայտնում է Le Mond-ը:
Նա 92 տարեկան էր: Դերասանը մահացել է հիվանդանոցում:
Ժերարը Ժան-Պոլ Բելմոնդոյի մտերիմ ընկերն էր, ռեժիսոր Կլոդ Լելուշի սիրելի դերասաններից մեկը:
Երկար կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան հիսուն ֆիլմերում: