Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Ռոբերտ Քոչարյանն ազատազրկված է նույն հոդվածով, որով ինձ էր ազատազրկել

Նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը ողջունում է ՀՀ նախկին զինդատախազ, նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանին Վճռաբեկ դատարանի կողմից արդարացնելը։

«Դա ազդակ էր, որ արդարությունը պետք է քայլ առ քայլ, փուլ առ փուլ վերականգնվի։ Ես իմ նախորդ ելույթներում էլ միշտ ասել եմ, որ մեր ժողովուրդը կարոտ է արդարության։ Եթե այդ խնդիրը մեր երկրում լուծվի, մյուս խնդիրներն ինքնին կլուծվեն։ Ինչքան անօրինականություններ, անարդարություններ են եղել, ամեն ինչ պետք է դուրս գա ջրի երես, պարզաբանվի»,- ասաց Վարդան Մալխասյանը։

Միաժամանակ, նախկին քաղբանտարկյալը նշեց, որ ինքն առայժմ չի դիմել, որպեսզի իրեն արդարացնեն։

«Եթե հարմար գտնեն, թող արդարացնեն, եթե ոչ, ապա ես չեմ դիմի։ Հիմա Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որով ազատազրկված է Ռոբերտ Քոչարյանը, այդ նույն հոդվածով, իր նախաձեռնությամբ, ինձ ազատազրկեցին։ Զավեշտ է։ Հետո պարզվեց, որ ինձ անհիմն մեղադրանք են առաջադրել, ես գրողների խոսքերից մեջբերումներ էի արել, ասենք՝ Միքայել Նալբանդյանի, Վահան Տերյանի խոսքերից, ինձ վերագրեցին, թե ես իշխանությունը տապալելու կոչեր եմ արել։ Անհեթեթ բան։ Չի կարող լինել արդարադատություն, օրենք ու իրավունք, եթե չկան դրանց հետևում կանգնած մարդիկ։ Հիմա նոր իշխանություններին դեռ չի հաջողվել ազատվել հին համակարգի մնացորդներից։ Բայց իրենք գնում են այդ ճանապարհով, և դա ուրախացնող է։ Պետք է քայլ առ քայլ գնանք այն ճանապարհով, որ այս երկիրը դարձնենք օրինաց երկիր (այդպիսի մի կուսակցություն ունեինք, չէ՞)»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Մալխասյանը, որն ազատազրկվել էր 2006-2008թթ․։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում