Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Հայաստան» հիմնադրամը քեսաբցիների կողքին է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

 

– «Հայաստան» համահայկական հիմնադրամը սիրիահայությանն օժանդակության ծրագրեր էր իրականացնում, երեկ հանդես եկաք կոչով` օգնել քեսաբահայությանը: Ի՞նչ միջոցներով է այդ գումարը նրանց հասցվելու:

 

– Արդեն մոտ երկու տարի է, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր տեղական մարմինների օգնությամբ և մեր բոլոր դրամահավաքների միջոցով որոշ չափով իր մասնակցությունն է բերում սիրիահայության խնդիրների լուծմանը` թե Հայաստանում, թե Սիրիայում: Մենք իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր` սիրիահայ ուսանողների կրթաթոշակների տրամադրում, նաև որոշ դեղամիջոցների գնման ֆինանսավորում, հիվանդանոցներում բուժման, հուղարկավորության ծախսերն ենք ֆինանսավորել, այսինքն` այն հնարավորը, որով կարող ենք Հայաստանում օգտակար լինել սիրիահայությանը, մենք փորձում ենք անել: Պետք է ցավով նշեմ, որ հիմնադրամը չունի իրեն պատկանող միջոցներ, որ անի ավելին, մենք անում ենք այնքան, որքան կարող ենք, այսինքն` բոլոր գոյացած գումարները, որ տրվել են այդ նպատակի համար, մենք ուղղում ենք սիրիահայության խնդիրների լուծմանը:

 

Ցավով պետք է նշեմ, որ վերջին մի քանի շաբաթվա դեպքերը` Քեսաբի հետ կապված, մեզ բոլորիս զգոնության կոչ են ուղղել, և մենք որոշում ենք կայացրել դիմել համայն հայությանը` մեկ պարզ կոչով, որ բոլորը կրկին համախմբվեն, իրենց լուման ներբերեն այս կարևոր խնդրի լուծմանը, քանի որ մենք այսօր ունենք խնդիր` քեսաբահայությանը ֆինանսապես օգնելու, խոսքը կոնկրետ «քյաշ» գումար տրամադրելու մասին է, որպեսզի նրանք կարողանան գոյատևել, մինչև գերտերություններն իրենց խնդիրները լուծեն: Այդ նպատակով մենք բացել ենք հատուկ հաշվեհամարներ «Արդշինինվեստբանկ»-ում, դիմել ենք կոչով, որ յուրաքանչյուրն իր ունեցածի չափով մասնակցի այս կարևոր խնդրի լուծմանը, պետք է ասեմ, որ մարդ չպիտի ամաչի իր գումարի չափից, սա շատ կարևոր է:

 

Լինում են դեպքեր, երբ մարդ ասում է` իմ հինգ հարյուր դրամը կամ հարյուր դրամը ոչինչ չի փոխի, բայց պետք է բոլորին խնդրեմ, որ պարզ հաշվարկ անեն` եթե յուրաքանչյուր հայ հարյուր կամ հինգ հարյուր դրամով մասնակցի, դա մի ահռելի  գումար է դառնալու, որով մենք իրոք կարող ենք լուրջ օգնություն ցուցաբերել: Մենք արդեն կապվել ենք Սիրիայում Հայաստանի դեսպանի հետ, տեղեկացրել այս նախաձեռնության մասին, պայմանավորվել մեթոդներ մշակել` ինչպես է այս գումարը փոխանցվելու մեր հայրենակիցներին, նաև Լիբանանում ունենք հիմնադրամի տեղական մարմին, կդիմենք իրենց, որ մասնակից դառնան գումարների փոխադրմանը, քանի որ գիտեք` ուղղակի Սիրիա գումար փոխադրելն անհնար է, և դրա համար պետք է նաև գտնել եղանակներ` ինչպես գումարը փոխանցել այնտեղ:

 

Առաջին օգնությունը, որ ստացել ենք, ֆրանսահայության կողմից է` հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, որպես սկիզբ այս ծրագրի, 50 000 եվրո արդեն իսկ փոխանցել է, մի քանի օր անց գումարն արդեն կլինի Սիրիայում և կբաժանվի քեսաբահայությանը։ Հուսով եմ, որ նախաձեռնությանը կմիանան թե անհատները, թե կազմակերպությունները, և կրկին մենք հայերով ցույց կտանք աշխարհին, որ չենք թողնում մեր հայրենակիցներին մենակ և որ պատրաստ ենք ցանկացած իրավիճակից դուրս գալ պատվով:

 

Մոնիթորինգ անցկացվե՞լ է, թե հիմա գումարից բացի ինչ օգնության կարիք ունեն սիրիահայերը, գուցե ինչոր այլ օժանդակություն տրամադրվի, բայցի այդ, կցանկանայի իմանալ` տեղեկություններն ինչպե՞ս եք ստանում` մամուլի միջոցո՞վ, թե՞ սեփական աղբյուրներից:

 

– Սիրիահայերի խնդիրները պետք է տարանջատել երկու բաղադրիչի` Հայաստան տեղափոխված և Սիրիայում մնացած սիրիահայերի խնդիր: Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները բազմազան են ու տարբեր, սկսած նրանից, որ մեկը չունի աշխատանք, մյուսը` տուն, մեկին օրվա հացի գումար է պետք, մյուսին` վիրահատության, բոլոր ոլորտներում մեր հնարավորության սահմաններում փորձում ենք աջակցել, Սիրիայում մնացած հայերին կոնկրետ գումար է պետք, դա է ազդակը, որ մենք ստանում ենք այնտեղից, ցավոք` չեմ էլ կարող ստուգել` այդպե՞ս է, թե՞ ոչ, չեմ էլ ուզում կասկածել, քանի որ տեղեկությունը գալիս է բազում տեղերից, և տեղեկության հիմնական աղբյուրն ասում է, որ այնտեղ ուղղակի գումարի խնդիր կա. մնացած ապրանքները կան, ուղղակի գումար է պետք, որ մարդիկ կարողանան իրենց օրվա հացի խնդիրը լուծել:

 

Սկզբում ամենատարբեր տեղեկություններ էին գալիս, դժվար էր զատել` որն է ճիշտ, որը սխալ, մենք, իհարկե, օգտվում ենք Հայաստանի պաշտոնական` թե մամուլում, թե ԱԳՆ տարածած տեղեկություններից, Սիրիայում մեր դեսպանի հետ անմիջական կապի մեջ ենք, Լիբանանի հայության հետ ենք խոսում, իրենց հետ կապ հաստատելն ավելի հեշտ է, տեղեկություն ենք ստանում տարբեր տեղերից, փորձում ենք ճիշտ ձևով արձագանքել` եթե խնդիրը գումարն է, ապա գումար է պետք հավաքել, եթե վաղն, Աստված մի արասցե, այլ խնդիր բացվի, պետք է դրա լուծումը տալ: Ցավոք, մեր հիմնադրամը չի կարող բոլոր հարցերը լուծել, պիտի խնդրեմ` մեր հայրենակիցները պասիվ չմնան, մասնակցեն դրամահավաքին, համոզված եմ, որ մի քանի օր հետո մենք արդեն կունենանք զգալի գումարներ, որպեսզի անմիջապես ուղարկենք այնտեղ:

 

Քեսաբահայերի օժանդակության տարբեր խմբեր են կազմակերպվում, գուցե միանան Ձեր նախաձեռնությանը, որևէ առաջարկ արե՞լ են` գուցե ինչոր ֆինանսական օժանդակություն տրամադրեն:

 

– Կոչը, որ մենք ուղղել ենք, եղել է երեկ, դեռ ոչ մի նմանատիպ առաջարկ չեմ ստացել, ստացել եմ բազմաթիվ զանգեր արտասահմանից` մեր հին բարերարներից, որ հարցնում էին` ինչպես գումարը փոխանցեն, ուր փոխանցեն, բայց այս պահին միակ բանը, որ հստակ է, այն է, որ Ֆրանսիայի մեր տեղական մարմինը 50 000 եվրո փոխանցել է Սիրիա: Ես դեռևս, ցավոք, չեմ կարող ասել` այսքան մարդ մասնակցել է կամ որևէ կազմակերպություն իր աջակցությունն է ցուցաբերել, այս պահին նման բան չկա:

 

Այսինքն` դեռ վաղ է կանխատեսում անել` ձեր կողմից առաջին օգնությունը ե՞րբ կգնա Սիրիա:

 

Այո, շատ վաղ է, քանի որ իրոք այս ամենը կախված կլինի դրամական մուտքերի հոսքից, եթե ամեն օր մեծ գումար հավաքվի, մենք պատրաստ ենք ամեն օր փոխանցում անել, այսինքն` այս դեպքում մենք հանդիսանում ենք ուղղակի փողի փոխանցման օղակ, մենք փորձում ենք օգտագործել մեր անունը, ցանցը, որպեսզի համախմբենք հայությանը այս նպատակի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում