Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Պետական համակարգում դեռ կադրերի խնդիր ունենք. Մարզպետների ինստիտուտն էլ թույլ է

Ժամանակին, երբ ներքաղաքական կյանքը մի քիչ վայրիվերումների մեջ էր ընկնում, ասում էինք՝ տնտեսությանը հարվածներ է հասցվելու, և հակառակը։ Հիմա չկան այդ մոտեցումները։ Ինչ-որ բա՞ն է փոխվել․ «Առաջին լրատվական»-ի հարցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ պահանջները նույնն են մնում։ Ուղղակի հիմա հոգեբանական վիճակն է մի փոքր տարբեր։ Բայց, այնուամենայնիվ, տնտեսությունն իսկապես կարևոր է, և բոլոր պաշտոնյաները, բոլոր ոլորտները, կառավարության բոլոր թևերն ուղղակի կամ անուղղակի ձևով մասնակցում են այդ գործառույթներին։ Նրանք պետք է ապահովեն որոշակի թափանցիկություն, համերաշխության մթնոլորտ, կայունության մթնոլորտ, կանխատեսելի, վստահության մթնոլորտ, և աջակցեն, խթանեն այն գործընթացներին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը»։

Այժմ ՀՆԱ-ն աճում է, ի՞նչ եք կարծում, դա կայո՞ւն դինամիկա է, թե՞ կան ժամանակավոր խթանիչներ, որոնք թույլ են տալիս այդ թվերն ունենալ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Ինձ թվում է, որ ՀՆԱ-ի աճը գնում է երկու-երեք պատճառներով։ Առաջինը, որ տնտեսության ներքին խոչընդոտող հանգամանքները վերացել կամ թուլացել են, այսինքն՝ պետությունն ունի ներքին տնտեսական աճի պոտենցիալ, որն այսօր ինքնուրույն, անկաշկանդ դրսևորվում է։ Երկրորդը՝ սկսել է թափ առնել փոքր բիզնեսը, որը նախկինում գտնվում էր անհավասար պայմաններում և ավելի ճնշված էր։ Նրանք այսօր ավելի ոգևորված են և որոշակի ակտիվություն են ապահովում տնտեսության մեջ։ Խոշոր բիզնեսի հետ կապված կարող ենք հակառակն ասել՝ կամ նրանք նույն դիրքում են, կամ հետ են գնացել։ Եվ երրորդն այն է, որ իմ ասած մոդելով այսօր ներքին ներդրումներ կան։ Ճիշտ է, արտաքին ներդրումներ էլ կան, բայց դրանք դեռևս քիչ են»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում