Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

ՍԴ դատավորի (անդամի) լիազորությունները դադարեցնելու հարցով առկա է բավականին լայն իրավական ընթացակարգ

Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեցնելու հարցով առկա է բավականին լայն իրավական ընթացակարգ: Փորձեմ հնարավորինս հանրամատչելի ու պարզ ներկայցնել քայլերի ու գործողությունների շղթան: ‼️Եվ ուրեմն`
⚠️Քայլ 1. համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի անհրաժեշտ է, որպեսզի Ազգային ժողովի Նախագահին որոշման նախագիծ ներկայացնի խմբակցությունը:

⚠️Քայլ 2. ԱԺ նախագահը մակագրում է նախագիծը ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովի (տվյալ դեպքում Պետաիրավական մշտական հանձնաժողով), որպեսզի այդ հանձնաժողովը ներկայացնի եզրակացություն (դրական կամ բացասական): Հանձնաժողովում եզրակացություն ստանալու կարգը նույն է, ինչ այլ օրենսդրական նախագծերի ժամանակ:

⚠️Քայլ 3. Եզրակացությունը ստանալուց կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

⚠️Քայլ 4. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում ՍԴ դատավորն/անդամն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո ելույթ ունենալու, պատասխանելու պատգամավորների հարցերին, ինչպես նաև հանդես գալու եզրափակիչ ելույթով:

Եթե գործով ներգրավված անձը ինչ-ինչ պատճառներով չի մասնակցում ԱԺ նիստին, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

⚠️Քայլ 5. Նախագծի քննարկումից հետո տեղի է ունենում գաղտնի քվեարկություն, և Ազգային ժողովն որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

⚠️Քայլ 6. Ազգային ժողովի նախագահը ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Այս քայլերից հետո, արդեն հերթը Սահմանադրական դատարանինն է: ⁉️Մասնավորապես.

⚠️Քայլ 7. Տվյալ դիմումի մուտքագրման օրվանից ոչ ավելի քան 30 օր հետո ՍԴ ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին կամ 2) ԱԺ դիմումը մերժելու մասին։ Վերոնշյալ 30-օրյա ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով` հիմնվելով բացառապես ՍԴ պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ

‼️‼️Ի գիտություն` դիմումը քննության ընդունելու պահից ՍԴ տվյալ դատավորի (անդամի) լիազորությունները կասեցվում են մինչեւ սույն դատաքննության ավարտը: Լիազորությունների կասեցման ողջ ընթացքում տվյալ դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը (աշխատավարձ), իսկ բուն դատավարության ընթացքում նա ներգրավվում է բացառապես որպես պատասխանող կողմ և օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները, այսինքն չի մասնակցում ՍԴ որոշման կայացմանը խորհրդակցական սենյակում: Գործով դիմող կողմն Ազգային ժողովն է: Նման գործերի դատաքննությունը ՍԴ իրականացվում է բանավոր և բաց ընթացակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում