Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Վալերի Օսիպյանի հրաժարականի պատճառները

Հրաժարականի պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, իր հրաժեշտի հայտարարության մեջ նշել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը սեպտեմբերի 18-ին: Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ պաշտոնանկ եղած ոստիկանապետը նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական: Հանրությունն այդ նշանակումը ընդունեց տարաբնույթ արձագանքով: Շատերի մոտ հարց առաջացավ, թե նախկին ոստիկանապետը ինչպես և ինչ խորհուրդներ պետք է տա վարչապետին, որը, փաստորեն, դժգոհ է եղել նրա աշխատանքից ոստիկանապետի պաշտոնում: Համենայնդեպս, այդպես էր հայտարարել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ Օսիպյանի և Վանեցյանի աշխատանքը չի գոհացրել վարչապետին: Իսկ բանն այն է, որ Վալերի Օսիպյանը կարծես թե մասնագիտությամբ ոստիկան է և, ասենք, չի կարող վարչապետին տալ որևէ այլ ոլորտի վերաբերյալ մասնագիտական գնահատական:

Ըստ այդմ պետք է արձանագրել, որ նրա խորհրդական նշանակումը քաղաքական ակտ է: Արդյոք Նիկոլ Փաշինյանը դրանով կանխո՞ւմ է հրաժարականի պատճառների մասին Վալերի Օսիպյանի խոսելը: Բանն այն է, որ Օսիպյանի այդ հայտարարությունը թողնում էր զգուշացման, կամ սպառնալիքի տպավորություն. եթե չարվի ինչ-որ բան, ապա կխոսեմ:

Իհարկե, սա առավելապես ենթադրություն է, մի վարկած, հնարավոր շատերի շարքում: Սակայն հետաքրքիր է, ե՞րբ է խոսելու Վալերի Օսիպյանը իր հրաժարականի պատճառների մասին, և կխոսի՞ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում աշխատելու ընթացքում: Թե՞ ավելի ուշ, երբ նա այդ պաշտոնն էլ կթողնի և արդեն կխոսի թե՛ ոստիկանապետի, թե՛ խորհրդականի պաշտոնները թողնելու պատճառների մասին: Եթե լուրջ, ապա այստեղ հատկանշական է, որ Վալերի Օսիպյանի պաշտոնանկության մասին դեռևս պաշտոնական տեղեկությունների հրապարակումը չեղած, ռուսական «Ինտերֆաքսով» գնաց տեղեկություն, թե նրա հրաժարականը կապված է Ամուլսարի հարցի հետ, և վարչապետը Օսիպյանին հեռացրել է, որովհետև վերջինս չէր կարողանում ապահովել Ամուլսարի հարցում իշխանության խնդիրների լուծումն ու հանքի ճանապարհների բացումը:

Սա, իհարկե, կարող է լինել հերթական տեղեկատվական «բադիկը», որով լեցուն է հայկական և ռուսական մեդիադաշտը՝ Հայաստանի մասին հրապարակումների պարագայում, բայց, այդուհանդերձ, պաշտոնական մեկնաբանությունների սղությունը այդ «բադիկների» կյանքը երկարացնում է և ավելացնում թռիչքի բարձրությունը: Մյուս կողմից պետք է արձանագրել մի հատկանշական հանգամանք, որ Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվում է նախկին ոստիկանապետը, այսինքն՝ ուժային կառույցի ղեկավար, որն այդ ոլորտում ունի թե՛ հետհեղափոխական, թե՛ նախահեղափոխական բարձրաստիճան աշխատանքի բազմամյա փորձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում