Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հրայր Թովմասյանին համարում եմ խոհեմ իրավաբան, բայց կա պետության շահ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

– Հրապարակվել է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը և ներկայացվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, որն էլ պետք է եզրակացություն տա: Ի՞նչ կա 93-94 էջանոց այդ նախագծում:

– Սովորաբար իրավաբանական տեքստերը բավականին երկար են լինում: Եթե վկայակոչում ես դատաիրավական պրակտիկա, վկայակոչում ես փաստական հանգամանքները, ներկայացնում ես հիմնավորումներ՝ տարբեր հիմքերով, ապա փաստաթուղթը կարող է երկար լինել:

– Հանձնաժողովը պետք է եզրակացություն տա. կարո՞ղ է այլ եզրակացություն տալ, քան ՍԴ ուղարկելը:

– Հանձնաժողովն ուսումնասիրում է նախագիծը՝ կից հավելվածով, և կարող է տալ կա՛մ դրական, կա՛մ բացասական եզրակացություն, դրական եզրակացությունը նշանակում է, որ այն ընդգրկվում է լիագումար նիստերի օրակարգ և պարտադիր քննարկվելիք հարցերի շարքում, իսկ բացասականը նշանակում է, որ հարցը դուրս է գալիս օրակարգից:

– Ինչո՞ւ է նախագիծը վերաբերում մեկ անձի՝ ՍԴ նախագահին:

– Ես ուսումնասիրել եմ հիմքերը, հիմքերի առկայությունը հանգեցրել է նրան, որ այդ փաստաթուղթը ներկայացվի մեկ անձի՝ մեկ դատավորի դեմ:

– ՍԴ գործող նախագահը կարո՞ղ է մասնակցել այս նախագծի քննարկմանը:

– 109-րդ հոդվածի համաձայն՝ այն անձը, ում նկատմամբ նման գործընթաց է սկսվել, իրավունք ունի ներկա լինել ԱԺ նիստին և հանդես գալ ելույթով, որը ենթադրում է նաև հարցեր, հարցերի պատասխաններ և այլն:

– Ինչո՞ւ է ԱԺ-ն հիմա և այս ճանապարհով դիմում այս քայլին:

– ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով, որ հիմքեր են ի հայտ եկել և դրանից հետո երկշաբաթյա ժամկետում համապատասխան նախագիծ է ներկայացվել… Իմ կարծիքով՝ դատական իշխանության ներսում առաջացած խնդիրները պետք է լուծի հենց դատական իշխանությունը:

– Այն խնդիրները, որոնց մասին խոսում են իրավաբանները, առաջացել են նախկին ԱԺ-ում, և այսօրվա ԱԺ-ն կարող է հիմք ընդունել հենց այն ընթացակարգերը, որտեղ թույլ են տրվել խախտումներ, նշվում է, որ դրանք ավելի զորեղ միջոցներ են այս ճգնաժամային իրավիճակը հարթելու համար, քան այս նախաձեռնությունը:

– Տեսակետ է, որը որոշակիորեն ռացիոնալ հատիկներ է պարունակում, բայց մենք պետք է հնարավորինս հստակ գործենք Կանոնակարգ օրենքի և Սահմանադրության հիման վրա, որպեզի սա չդիտարկվի որպես միջամտություն դատական իշխանության գործունեությանը:

– Եվ ՍԴ-ն շատ հավանական է, որ մերժի այս նախագիծը:

– Այն, որ նման դիմումով ՍԴ կարող է դիմել ԱԺ-ն, սահմանադրորեն ԱԺ տիրույթում է, այն, թե ինչ կարող է անել ՍԴ-ն դիմումի մուտք արվելուց հետո, բացառապես ՍԴ տիրույթում է. ՍԴ-ն կարող է մերժել, կարող է որոշում կայացնել:

– Հրայր Թովմասյանի նկատմամբ կա՞ քաղաքական գործընթացներին միջամտելու կասկածանք:

– Այս փաստաթուղթն ընթերցելուց հետո նման մտավախություններ առաջանում են, և այս գործընթացի նպատակներից մեկն էլ այդ մտավախությունները հաստատելը կամ փարատելն է, որովհետև որոշակի հարցադրումներ կան, որոնք պատասխան չեն ստանում: Իմ կարծիքով՝ այս հարցում ամենաշահագրգռված կողմը ՍԴ-ն է, որովհետև ՍԴ-ն, ինչպես նաև դատական մյուս բոլոր մարմինները, հենված են սեփական հեղինակության վրա և դրա դեմ ուղղված ցանկացած գործընթաց պետք է կանխվի:

– Դուք ժամանակին աշխատել եք ՍԴ-ում՝ որպես աշխատակազմի ղեկավար, հիմա ԱԺ պետաիրավական հանձնաժողովն եք ղեկավարում, ձեզ ոչինչ չի՞ կաշկանդում:

– ՍԴ-ում երկար տարիներ աշխատած լինելով՝ այն դրական կապիտալը, որ կուտակել եմ, չափազանց կարևոր է, ինձ համար ՍԴ-ն եղել և մնում է հարազատ հիմնարկ, ավելին՝ ՍԴ-ն արտերկրում մշտապես օգտվում էր բարձր հեղինակությունից, ՍԴ-ն որոշ առումով նաև էտալոն է, չեմ ուզում խոսել ընտրությունների հետ կապված հարցերի մասին, այս առումով շատ վերապահումներ կան, բայց վերահսկողության, այսինքն՝ օրենքների սահմանադրականության ստուգման հետ կապված հարցերի վերաբերյալ, ըստ էության, որևիցե մեկը ՍԴ-ին լուրջ պրիտենզիա չի ներկայացրել, մենք ունեցել ենք բավականին հնչեղ գործեր, հայ-թուրքական արձանագրությունները, կուտակային կենսթոշակի, սոցքարտերի, Հյուսիսային պողոտայի հետ կապված գործերը, որոնք հանգուցալուծել են ճգնաժամերը: Եվ վստահության հանրաքվեի հետ կապված որոշումը բավականաչափ իջեցրեց լարումը հասարակության մեջ:

– Բայց անճակատագիր որոշում էր:

– Ի դեպ, ես ՍԴ-ին միացել եմ հենց այդ որոշումն ընդունելուց մեկ ամիս առաջ և մեծ խանդավառությամբ, որ ՍԴ-ն այն առողջ բջիջն է, որն այս ծանր իրավիճակում կարողացել է սողոմոնյան լուծում գտնել, և դա իրոք այդ ժամանակահատվածում սողոմոնյան լուծում էր:

– Ձեր նշանակման հարցում Հրայր Թովմասյանը  գործուն մասնակցություն ունեցե՞լ է:

– Ինձ նշանակել է ՍԴ աշխատակազմի ղեկավար պարոն Թովմասյանը: Ես բավականին մտերմիկ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ, այս շրջանում, պարզ է, չեմ շփվում: Ես Հրայր Թովմասյանին համարում եմ խոհեմ իրավաբան: Կա իմ անձնական ընկերությունը, իմ ձևավորվող քաղաքական հետագիծը, բայց կա նաև պետական շահ և իրավաբանի կոչում: Իրավաբանի կոչումից ելնելով՝ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի խնդիրը լուծվի իրավական դաշտում:

– Պարզվում է՝ Հայաստանում բոլորը մեկը մյուսին «քավոր-սանիկ» են, և դա կարող է իրավական լուրջ խոչընդոտ լինել, դո՞ւք էլ եք այդպես կարծում:

– Ո՛չ, այդպես չեմ մտածում, «քավոր-սանիկությունը» չեմ կարծում, որ խոչընդոտ է: Մենք փոքր հասարակություն ենք, և եթե փորձենք գենետիկական անալիզներ հանձնել, կպարզվի, որ բարեկամներ էլ ենք: Բայց քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից ոչ այնքան «քավոր-սանիկությունն» է մտահոգում, որքան այն, թե այդ կարգի հարաբերությունները որքանով կարող են ազդեցություն ունենալ գործընթացի վրա:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում