Համացանցը զվարճացրել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակչի կողմից տեղադրված տեսանյութը։ Նրա տանը ապրում են երկու երեխաներ և չորս շներ: Տեսանյութում գայլաշուն Արչերը տիրուհու որդուն «սովորեցնում է» ոռնալ: Տղան ուշադիր ընդօրինակում է իր չորսոտանի ընկերոջը՝ արժանանալով նրա լիակատար հավանությանը: Երեխան նույնպես նրբորեն գրկում է հսկայական «գայլոշանը»:
Կենդանու և երեխայի դուետը հիացրել է համացանցի օգտատերերին:
https://www.youtube.com/watch?v=o47i77Z5i0A&feature=youtu.be