Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն է «ռասկրուտկա» արել Վանեցյանին. սա պետք է դաս լինի վարչապետին

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, որոշակի պարզաբանումներ ներկայացնելով իր հրաժարականի մասին, չէր բացառել քաղաքականություն մտնելու մասին՝ ասելով, որ կենտրոնացած է ֆուտբոլի վրա, սակայն ոչինչ բացառել պետք չէ: Այդ ակնարկը առկա էր նաև Վանեցյանի հրաժարականի տեքստի վերաբերյալ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի արձագանքում: Եվ այսօր տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին: Վանեցյանը չի լինի կուսակցության շարքային անդամ, այլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը, «Անտարես» հրատարկչության տնօրեն Արմեն Մատիրոսյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Էմիլ Օրդուխանյանի խոսքով՝ հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածը դրական անդրադարձավ Վանեցյանի իմիջի վրա, և ԱԱԾ պետի պաշտոնը նաև հարթակ դարձավ դրական ճանաչում ձեռք բերելու համար: «Եվ կուտակված ներուժը կարող է նաև քաղաքական նպատակներով օգտագործվել, այդ մասին է վկայում նաև Վանեցյանի հրաժարականի տեքստը, որն ավելի շատ քաղաքական բովանդակություն ուներ և մատնանշում էր իշխանության գործունեության հետ որոշակի անհամաձայնությունը: Հետևապես դա հենց քաղաքական դաշտ մուտք գործելու հավակնություն էր»:

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ նոնսենս չէ, որ ուժային կառույցի ներկայացուցիչը մտնի քաղաքականություն. «Ես գրեթե չեմ կասկածում, որ Վանեցյանը մտնելու է քաղաքականություն, դա երևում էր նաև այն տեքստից, որ նա ներկայացրեց, բացի դրանից՝ ինքն էլ չհերքեց, բայց այն, որ նա մտնելու է ԲՀԿ, ես բացառում եմ»:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Վանեցյանը պատրաստվել էր և քաղաքական տեքստ արտասանեց. «Հենց միայն այն, որ ԱԱԾ տնօրենը պետք է լիներ ապաքաղաքական, բայց այդպես չէր, դա արդեն հիմք էր նրա ծառայություններից հրաժարվելու համար: Մյուս կողմից՝ Փաշինյանը հստակ մեսիջ է տալիս բոլոր պաշտոնյաներին, որ բիզնեսը և պետական պաշտոնը հստակ տարանջատված պետք է լինեն»:

Է. Օրդուխանյանը նշեց, որ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ քաղաքական իմաստով այսպիսի շոկային թերապիա իրականացնել և նոր զարկ հաղորդել հեղափոխությանը: Ա. Մարտիրոսյանը հավելեց, որ մինչև ԱԱԾ տնօրեն նշանակվելը շատ քչերն էին ճանաչում Վանեցյանին. «Նիկոլ Փաշինյանն է «ռասկրուտկա» արել Վանեցյանին: Սա պետք է դաս լինի բոլորիս համար, որ եթե որևէ պաշտոնյայի «ռասկրուտկա» ես անում, վաղը կարող է հակառակ խաղը լինել»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ իշխանությունը նաև այս քայլերով է չեզոքացնում իր ներսում հասունացող ռիսկերը, մաքրվում է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում