Հինգշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Շվեյցարիայի խորհրդարանի նիստը ընդհատվել է մոտ 40 ցուցարարների կողմից, ովքեր այդպիսով ցանկանում էին ուշադրություն հրավիրել կլիմայի փոփոխության խնդրին՝ հայտնում է The Local- ը:
Klimastreik խմբի ակտիվիստները երգել են իտալական ժողովրդական Bella Ciao երգը, որը դարձել է ազատության համաշխարհային հիմնը:
Բողոքի ցույցը կազմակերպվել է շվեյցարացի պատգամավորներին ցույց տալու համար, որ երկրի երիտասարդները ցանկանում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ և կոնկրետ ծրագիր՝ հայտարարել է ցուցարարներից մեկը շվեյցարական SDA լրատվական գործակալությանը:
Խորհրդարանական նիստի ընդհատումը տևել է մոտ հինգ րոպե: Ակտիվիստներն անտեսել են խորհրդարանի ստորին պալատի նախագահի կոչերը`դադարեցնելու բողոքի ցույցը: Ի վերջո նրանց տարածքից հեռացրել են անվտանգության աշխատակիցները: