Ուկրաինացի իրավապահները Պոլտավայի շրջանում ձերբակալել են էթնիկ հանցավոր խմբի անդամներին և նրա կազմակերպչին՝ ծնունդով Վրաստանից «Սամվել Դոնեցկուն», որին փնտրում էր Ինտերպոլը՝ գրում է interfax.com.ua-ը։
Ինչպես հինգշաբթի հանղորդել է Ուկրաինայի ազգային ոստիկանության կապի բաժինը՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության պետի առաջին տեղակալ Եվգենի Կովալին, խմբի ղեկավարը Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հայաստանում կանխամտածված սպանություն կատարելու համար: Ուկրաինայում 1990-ականներին նա ղեկավարել է հանցավոր խմբավորում Դոնեցկի շրջանում, ավելի ուշ նրա ազդեցությունը տարածվել է Զապորժիեում և Պոլտավայում:
Կազմակերպված հանցավոր խմբի մասնակիցները «մասնագիտացած են» ռեկետների, առևանգման, զենքի վաճառքի, սպառնալիքների, ֆիզիկական սպանությունների և պատվիրված սպանությունների մեջ: