Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Անդրեա Վիկտորինին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակվությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Փոխվարչապետը Կատարինա Մատերնովայի այցը համարել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և զարգացման հեռանկարի շուրջ մտքեր փոխանակելու ևս մեկ լավ առիթ: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է բոլոր ուղղություններով:

Փոխվարչապետն ամփոփ ներկայացրել է 2017 և 2018 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի շրջանակներում ձեռք բերված հաջողություններն ու նշել, որ 2019 թվականի գործողությունների ծրագրի շրջանակներում մշակվել են նոր նախագծեր, իսկ 2020 թվականի համար արդեն իսկ հստակ նախանշվել են համագործակցության ուղղությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխվարչապետն ընդգծել է, որ այժմ հայկական կողմը գտնվում է ճանապարհային քարտեզի կիրարկման փուլում, որն անցնում է սահուն և արդյունավետ կերպով:

Փոխվարչապետը ներկայացրել է կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների մշակման ընթացքը՝ կարևորելով դրանք երկրի զարգացման տեսանկյունից:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն էլ ավելի ակտիվացնելու աջակցությունը Կառավարությանը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործում՝ հիմնվելով ՀԸԳՀ փոխադարձ հանձնառությունների վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ աջակցության տարբեր գործիքների կիրառման հնարավորություններին Հայաստանում, ինչպես նաև խոսել կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորության մասին: Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության ոլորտում բարեփոխումների բովանդակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում