Շոտլանդական Հյուսիսային Լանարքշիր նահանգի Բոնքլե գյուղում 7-ամյա Քեմփբլը հոր՝ Գրեմի և իրենց շան հետ Քալդեր գետի երկայնքով քայելիս պատահաբար հայտնաբերել է էր թանկարժեք զարդերով լի գաղտնարան: Այս մասին հաղորդել է Daily Mirror թերթը:
Տղան պնդում է, որ զբոսանքի ժամանակ ջրի մակերեսին նկատել է դեղին առարկա: Նա մտածել է, որ դա շոկոլադե մետաղադրամ է, և հանել է այն: «Ես ավելի ուշադիր նայեցի և հասկացա, որ դա ավելի շատ մեդալի է նման,- ասել է տղան: – Այնտեղ մենք գտանք 15 կամ 16 ժամացույցներ և ոսկե ու արծաթե շղթաներ»: