Եթե մինչեւ օրվա վերջ կառավարությունը չպատասխանի մեր դիմումին, նստացույցն ու հացադուլը շարունակվելու է։ Ես մինչեւ վերջ այստեղ եմ լինելու, գիշերն էլ եմ այստեղ նստելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, որը կառավարության մուտքի դռան մոտ նստացույց եւ հացադուլ է հայտարարել։
«Ես համոզվեցի, որ բանակում չծառայած կառավաությունը չի կարող բանակի գինը իմանա, զոհված զինվորի գինն իմանալ»,–նշեց նա։