ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը կարծում է, որ ժամանակի ընթացքում Արթուր Վանեցյանը կմեկնաբանի իր հայտարարության մեջ նշած կետերը․ «Ոչ մի պաշտոն հավերժ չէ, և եթե որևէ մեկը գտնում է, որ իր դիմումի համաձայն կամ վարչապետի առաջարկությամբ պետք է թողնի պաշտոնը, նորմալ գործընթաց եմ դա համարում, արտառոց որևէ բան չեմ տեսնում»,-ասաց պատգամավորը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։
Պատգամավորի խոսքով՝ Վանեցյանի տեքստում քաղաքական նշույլ չկա, ցանկացած մարդ, որ հրաժարական է տալիս, իր հրաժարականի մասով և՛ շնորհակալություն է հայտնում աշխատակազմին, և՛ նաև բացատրությունն է տալիս։