«Վարչապետի հայտարարությունը չբավարարեց մեր խնդրանքը: Մենք երբևիցե այդքան հեշտ հանձնվող մայրերից չենք»,- հայտարարեց «Զինվոր» ՀԿ ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը:
Նա նշեց, որ ինքը վարչապետին ասել է. «Մենք ցավում ենք և ցավակցում ենք 2008թ. Մարտի 1-ի դեպքերի զոհերի ծնողներին: Եթե աթոռակռվի համար ցուցարարներին դուք տվել եք 30 մլն, բարի եղեք մեր ընտանիքներին նույնպես ապահովել: Սակայն վարչապետն իր խոսքը տարավ դեպի հիմնադրամ: Մինչդեռ հիմնադրամում կետ չկա, որ այս սևազգեստ մայրերը, որոնց որդիները զոհվել են 88, 90, 94 թվականներին, կօգտվեն հիմնադրամից, քանզի, կներեք ինձ մայրեր, ձեր կյանքը կարճ է»:
Խոսելով իրենց հետագա քայլերի մասին՝ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ իրենք 5 օր ժամանակ են տվել վարչապետին. «Եթե ինքը մեզ չկանչի, մեր նստացույցն ու բողոքի ակցիան շարունակվելու են»:
Մանրամասները՝ տեսանյութում: