«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջելու շարժառիթների մասին հայտարարությանը:
«Ներքոնշյալ ձևակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է։ Խմբակցության շարժառիթները և հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակունցը :
«Եթե Հրայր Թովմասյանը մեր դեմ տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք»,- լրագրողների հետ զրույցում ասել էր «Իմ քայլը» խմբակցության անդամը:
https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/502837600280464