Նորաձևության շաբաթը Միլանում մեկնարկել է գարուն-ամառ սեզոնի հավաքածուներով: Prada ապրանքանիշի նորաձևության ցուցադրությունը առաջիններից մեկն էր: Հավաքածուի և աստղային հյուրերի լուսանկարները հայտնվել են Instagram-ում:
Ցուցադրությանը որպես մոդելներ մասնակցել են Ջիջի Հադիդը և Քայա Գերբերը, իսկ հյուրերի թվում եղել են Նիկոլ Քիդմանը և մոդել Վինի Հարլոուն:
Հադիդը ցուցադրությանը ներկայացրել է երկար շագանակագույն վերարկու և պլիսե կիսաշրջազգեստ: Աստղի կերպարը լրացրել են անսովոր պայուսակը և վարդագույն գլխարկը:
Նշվում է, որ շոուի ժասմանակ ցուցադրված գլխարկները հիշեցրել են «Աղախնի պատմությունը» հայտնի սերիալի հերուսուհիների գլխարկները:
Ցուցադրությանը գերակշռել են մուգ սև, կապույտ և շագանակագույն երանգները՝ վառ դետալներով: Զգեստապահարանը հիմնականում բաղկացած է եղել բաճկոններից, տաբատներից և կիսաշրջազգեստներից, զգեստներն ավելի քիչ են եղել:
Ցուցադրությունում շեշտը դրված էր անսովոր պարագաների՝ գլխարկների, պայուսակների, ճարմանդների վրա:
https://www.instagram.com/p/B2kLsJ2ldrS/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/B2lgr2HHJzl/?utm_source=ig_embed