Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին՝ ներկայացնելով իրավական հիմքեր այն մասին, որ սկսում ենք գործընթաց ՍԴ դատավորների մեկի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա ընդգծեց, որ իրավական հիմքերը կցվել են այդ փաստաթղթին. «Այդ հիմքերին կցվել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության որոշումը եւ այն ուղղվել է ԱԺ նախագահի գրասենյակ: ԱԺ նախագահն արդեն այն մակագրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողով, որն էլ կքննարկի փաթեթը: Իրավական հիմքերն արդեն հրապարակվել են եւ տեղադրված են ԱԺ կայքում»: