Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երևանի «Արարատի» համաշխարհային ռեկորդը. «Լավագույն» ավանդույթները շարունակվում են…

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով առավելության հասավ առաջատար Երևանի «Արարատի» նկատմամբ: Վերջինս 6-րդ տուրից հետո ուներ 16 միավոր, և շատերը խոսում էին այն մասին, որ «Արարատը» վերջապես ուշքի է եկել և վերելքի փուլում է: Այո, «Արարատը» վերելքի փուլում էր և անցկացրած 6 հանդիպումներում ցույց էր տվել գրագետ և որակյալ ֆուտբոլ: Նույնիսկ զարմանալի էր, որ տարիներ շարունակ անլուրջ և անհասկանալի մոտեցումներից հետո տիտղոսակիր թիմը մեկը մյուսի հետևից հաղթանակներ է տանում:

«Արարատի» երկրպագուների ուրախությունը, սակայն, բնականաբար երկար չտևեց: Ավելի ճիշտ՝ տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար, առանց որի «Արարատին» պատկերացնել ուղղակի անհնար է: Վերելքի փուլում թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն: Ըստ էության հենց Բոյկոյի շնորհիվ էր ձևավորվել մարտունակ կոլեկտիվ, որի խաղն իսկապես տպավորում էր: «Արարատ-Արմենիայի» դեմ մրցավեճում «Արարատը» ոչնչով աչքի չընկավ՝ ցույց տալով դժգույն խաղ: Ու եթե «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ավելի դիպուկ գտնվեին և իրացնեին մի շարք գոլային պահերը, հաշիվը խոշոր կլիներ:

Այո, տարբեր պատճառներով հրաժարականներ և հեռացումներ կարող են լինել ցանկացած պահի, և դա ինչ-որ տեղ նորմալ երևույթ է: Բայց երբ խոսքը վերաբերում է Երևանի «Արարատին», ստանում ենք բոլորովին այլ պատկեր: Պատկեր, որը բացատրել կամ տրամաբանել չի կարելի: Պատկեր, որն արդեն ծիծաղ է առաջացնում շատերի մոտ:

Նախորդ առաջնության ավարտից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Սերգեյ Բուլատովը: 2019/2020 թթ. առաջնությունը դեռ չէր մեկնարկել, երբ Բուլատովը հեռացավ թիմից: Առաջնության մեկնարկից մեկ ամիս անց հեռացավ նաև Բոյկոն: Հիշենք նախորդ մրցաշրջանը: Այն «Արարատը» սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը: Վերջինիս հեռանալուց հետո «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Տիգրան Եսայանը: Այս մասնագետն էլ, սակայն, երկար չաշխատեց երևանյան թիմում, և հունիսի վերջին գլխավոր մարզիչ նշանակվեց Բուլատովը:

Մարզչական փոփոխություններին զուգահեռ՝ սկանդալներն ու տհաճ միջադեպերը անպակաս էին «Արարատում»: Թիմի կազմը շարունակ փոխվում էր, սակայն խաղում որևէ դրական տեղաշարժ չէր նկատվում: «Արարատը» ձախողել էր մրցաշրջանը՝ առաջնությունն ավարտելով վերջին հորիզոնականում:

Ներկայում «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Գագիկ Սիմոնյանը: Վերջին մեկ տարվա ընթացքում Սիմոնյանը 6-րդ մասնագետն է, որը գլխավորում է «Արարատը»: Բնական է, որ մոտ օրերս «Արարատը» կունենա նոր մարզիչ:

Այսօր աշխարհում դժվար է գտնել որևէ թիմ, որը մեկ տարվա ընթացքում 7 մարզիչ է փոխել: «Արարատի» ցուցանիշը կարելի է դասել համաշխարհային ռեկորդների շարքին: Որքա՞ն կարելի է խաղալ թիմի հետ: Ինչո՞վ Բոյկոն ձեռնտու չէր: Մասնագետ, որի գլխավորությամբ երկար տարիներ անց «Արարատը» հայտնվել էր առաջին հորիզոնականում: Գրանցված արդյունքը չէ՞ր գոհացնում «Արարատի» ղեկավարներին: Շատերի համար պարզ է, որ Բոյկոն հեռացել է հերթական տհաճ միջադեպի հետևանքով, որոնք դարձել են «Արարատի» «զարդը»:

Ընդամենը 8 օր առաջ Բոյկոն հարցազրույց էր տվել ռուսական «Սպորտ-Էքսպրեսին» և մեծ ոգևորությամբ խոսել կատարված աշխատանքի և արդյունքների մասին: «Նոր մարզչական շտաբ է հրավիրվել, լրջորեն փոխել ենք կազմը և մարզումային գործընթացը: Արդյունքն արագորեն եկավ: Հայաստանում իսկապես ոչ ոք նման մեկնարկ չէր սպասում: Հինգ խաղում 13 միավորը ֆանտաստիկա է: Առավել ևս, որ արդյունքը խաղից է բխում: Շատ ցուցանիշներով մենք առաջատարների թվում ենք: Երկրպագուները շոկի մեջ են. նրանք կարծում էին, որ կրկին վերջին-նախավերջին տեղերում ենք լինելու: Ինչպես ասում են՝ քվեարկում են «ոտքերով»: Տնային խաղերի հաճախելիությունը գրեթե տասնապատկվել է: Մարդիկ շնորհակալություն են հայտնում: Տրիբունա են սկսել վերադառնալ մարդիկ, ովքեր ժամանակին խորհրդային տարիների «Արարատն» են տեսել»,- ասել էր ռուս մասնագետը:

Կարծում ենք՝ տրամաբանական էր և օրինաչափ, որ Բոյկոյի հեռանալուց հետո «Արարատը» պետք է պարտվեր: Չենք զարմանա նաև, եթե վաղը, օրինակ, «Արարատի» 7-8 ֆուտբոլիստներ հեռանան թիմից: Ովքե՞ր են կանգնած հեռացումների և սկանդալների հետևում: Այս հարցի պատասխանը շատերը գիտեն: Բայց որքա՞ն: Ինչքա՞ն կարելի է տանջել տիտղոսակիր թիմին, որը տարիներ շարունակ եղել է ու կա հայկական ֆուտբոլի սիմվոլը:

Կարծում ենք՝ ժամանակն է, որ «Արարատի» երկրպագուները դիմեն կոշտ միջոցների բոլորիս կողմից սիրված թիմը փրկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում