Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին 96-րդ տեղում է և նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 2 հորիզոնականով:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է Բելգիան: Լավագույն 10-յակում են նաև Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Կոլումբիան և Արգենտինան: