Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Վանեցյանի փակուղին

«Առաջին լրատվական»-ը տեղեկություն է հրապարակել, ըստ որի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել և Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին, կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ:

Ավելի վաղ Factor.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ տեղի է ունեցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մի քանի ժամ տևած հանդիպումը, որը կայացել է Ծառուկյանի առանձնատանը: Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել կամ հերքել չի հաջողվել: Ըստ ամենայնի, պաշտոնական հերքման բացակայությունն այդպիսի դեպքերում պետք է դիտարկել որպես հանդիպման անուղղակի հաստատում:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ պետի պաշտոնը թողած Արթուր Վանեցյանը շարունակում է զբաղեցնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Իսկ Գագիկ Ծառուկյանը բոլորովին վերջերս սկսել է մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլում՝ դառնալով ակումբների սեփականատեր: Այդուհանդերձ, արդյոք այստեղ կա՞ քննարկման մեծ շրջանակ՝ մի քանի ժամ հանդիպելու համար: Իհարկե, այս ամենին պետք է պատասխան տան, հաստատեն կամ հերքեն կողմերն իրենք, որպեսզի հասկանալի լինի նաև, թե հանդիպման հանգամանքը որքանով կապ ունի ֆուտբոլի կամ քաղաքականության հետ:

Արթուր Վանեցյանի հրաժարականից և նրա տեքստից հետո հանրության մի զգալի մաս արձանագրեց, որ դա քաղաքական հայտ էր, իսկ Վանեցյանն ինքը չբացառեց ոչինչ՝ իհարկե ասելով, որ առայժմ կենտրոնանում է ֆուտբոլի վրա: Սակայն եթե խոսքը ոչ ֆուտբոլային հանդիպման մասին է, դա նշանակո՞ւմ է, այսպես ասած, ինքնըստինքյան, որ Ծառուկյանն ու Վանեցյանը խոսել են քաղաքականությունից և Արթուր Վանեցյանի քաղաքական հեռանկարներից, որը կարող է վերաբերվել արդեն մյուս տեղեկությանը, ըստ որի Արթուր Վանեցյանը անդամակցելու է ԲՀԿ-ին: Իհարկե, այստեղ կարող ենք խոսել նաև Ծառուկյանի քաղաքական հեռանկարներից, որովհետև ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո Ծառուկյանը որպես քաղաքական գործոն կամ ֆիգուր հայտնվել է խիստ երկիմաստ և անորոշ վիճակում: Նա կորցրել է նախկին համակարգային նշանակությունը, մյուս կողմից, սակայն, նոր դասավորության պարագայում չի նշմարվում այն մոդելը, որտեղ Ծառուկյանը կարող է ստանալ նոր և ոչ պակաս էական նշանակություն: Սրան ավելանում է այն, որ հանրությունը նոր իշխանության առաջ ավելի ու ավելի է դնում քաղաքականության դեկապիտալիզացիայի հարցը:

Ի դեպ, հատկանշական է, որ իշխանությունն այս օրերին հայտարարել է Կուսակցությունների մասին օրենքի և նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքի մեկնարկ, իսկ փետրվարից էլ մեկնարկում է աշխատանքը նոր Սահմանադրության ուղղությամբ: Մեծ հավանականությամբ, քաղաքականության մեջ գերազանցապես ֆինանսական ռեսուրսով տեղ զբաղեցնող Ծառուկյանի համար նոր պայմանները կլինեն շատ ավելի խիստ, ինչը նշանակում է, որ խոշոր գործարարի համար ավելի նախընտրելի է դառնալու քաղաքականությունը թողնելը և իր գործով զբաղվելը:

Ինչ կապ կարող է ունենալ այս ամենի հետ Արթուր Վանեցյանը, եթե եղել են հանդիպումներ ու քաղաքական քննարկումներ: Վանեցյանը կարող է Ծառուկյանին զուտ իրազեկել, թե ինչ պրոցեսներ են սպասվում: Իսկ կարո՞ղ է առաջարկել քաղաքականությունից հեռանալու տարբերակ, այսպես ասած՝ փոխատեղման շախմատային տրամաբանությամբ: Ծառուկյանին պետք է հեռանալ, ինչ-որ կերպ սահուն դուրս գալ քաղաքականությունից, իսկ Վանեցյանի առաջ գուցե կա ինչ-որ կերպ քաղաքականություն մտնելու խնդիր: Այս դեպքում կարո՞ղ է Ծառուկյանը տեղն ու ԲՀԿ-ն զիջել Արթուր Վանեցյանին, ինչը անկասկած էապես կփոխի այդ ուժի տեղն ու դերը ներքաղաքական կյանքում՝ դրանով իսկ բերելով ներքաղաքական հեռանկարի, մոդելի կոնֆիգուրացիայի փոփոխության և ԲՀԿ դերի վերաիմաստավորման: Ինչպես կվերաբերվի այդ գործընթացին իշխանությունը:

Գոնե առաժմ, քանի դեռ Վանեցյանն ու Ծառուկյանը չեն պարզաբանել ԲՀԿ-ին անդամակցելու մտադրության և հանդիպման փաստը, դժվար է առարկայորեն դիտարկել հնարավոր քայլերի և գործողությունների տարբերակներն ու հնարավոր մեխանիզմները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում