«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի, Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին: Վանեցյանը չի լինի կուսակցության շարքային անդամ, այլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ: