Կառավարության դիմաց բոոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների կանայք և մայրերը։
«Շուրջ 1 ժամ մենք գտնվում ենք կառավարության շենքի դիմաց և արհամարհված ենք իրենց կողքից։ Իրենք կառավարությունում նստելու իրավունք չունեն», – հայտարարեց զոհվածի մայր Մարգարիտա Խաչատրյանը։
«Վարչապետն ասում է՝ փող ունեմ, տեղավորելու տեղ չունեմ։ Ես տեղը ցույց եմ տալիս։ Եթե իր կինը հայտարարում է, որ ոչնչի համար են զոհվել մեր տղերքը, ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ մեր տղերքը զոհվել են հայրենիքի համար և մեր համար թանկ են։ Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու», – ասաց Մարգարիտա Խաչատրյանը՝ նշելով, որ եթե իրենց խնդրին լուծում չտան, դուռը կոտրելով կբարձրանան կառավարություն։