Կառավարության այսօրվա նիստի ընթացքում արդեն երկու-երեք անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակում է ՇՄԱԳ ընթացակարգի վերաբերյալ։ Այս ընթացակարգը լայն քննարկման առարկա է դարձել հատկապես Ամուլսարի հանքի բացման-չբացման թեմայով։
Գյումրիի մաքսատան վերաբերյալ կառավարության քննարկման ժամանակ Փաշինյանը նորից հիշատակեց ՇՄԱԳ-ը։«Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա, և վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք»,- կատակեց Փաշինյանը։