Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Ալիևի հյուրը. Սերժ Սարգսյանը խոստովանել էր իր նախատինքով

Հայաստանում ներքին փոփոխությունների ֆոնին որոշակիորեն երկրորդ պլանում է հայտնվել արտաքին տիրույթը, որտեղ, սակայն, տեղի են ունենում նշանային զարգացումներ, թեև տեսարանային իմաստով, իհարկե, «ներքին մրցակցությանը» չդիմացող: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այց է կատարել ՆԱՏՕ-ի անդամ Լատվիա, որտեղ հանդիպումների շարքում եղել է նաև հանդիպում պաշտպանության նախարարի հետ: Զոհրաբ Մնացականյանը խոսել է Հայաստան-ՆԱՏՕ գործակցության մասին, այն խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին:

Զուգահեռ՝ ադրբեջանական մամուլը հայտնում է, որ այդ երկրի նախագահ Ալիևը ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին: Այստեղ հետաքրքրության արժանին այն է, որ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն է, ընդ որում՝ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հավանությանն արժանացած թեկնածուն, որը պաշտոնը ամենայն հավանականությամբ կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից, երբ լրանա Հայաստանի քվոտայի ժամկետը:

Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, սակայն տպավորություն է, որ Զասն այցելում է Բաքու նաև այստեղ, այսպես ասած, «կնքվելու» համար:

Եվ սա այն խոսակցությունների ֆոնին, որոնք Հայաստանում ծագեցին ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություն իրականացնելու ՌԴ նախաձեռնության առիթով, որով նախատեսվում է սահմանել ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ: Երևանում առաջացան կասկածներ, որ դա կարող է արվել Ադրբեջանի համար, որին էլ ՀԱՊԿ գրավելու համար Ռուսաստանը կարող է զոհաբերել Հայաստանի շահերն ու անվտանգությունը: Իհարկե, այս վարկածի վերլուծությունը, մեղմ ասած, չի բերում այդօրինակ միարժեք հետևությունների՝ մի շարք պատճառներով, սակայն հարցը Երևանում բարձրացվեց, և պաշտոնական Երևանը հավաստիացրեց, որ Ադրբեջանը չի ստանա ՀԱՊԿ որևէ կարգավիճակ, Երևանը չի տա դրան հավանություն: Օրեր անց էլ Բաքուն հայտարարեց, որ չի ձգտում ստանալ ՀԱՊԿ որևէ կարգավիճակ:

Այստեղ, սակայն, կարգավիճակի, այսպես ասած, հետևում թաքնվում է դե ֆակտո մի իրավիճակ, որում, մեղմ ասած, հարաբերական է Ադրբեջանի կարգավիճակ չունենալու դե յուրե հանգամանքը: Եվ այդ մասին է վկայում Ստանիսլավ Զասի այցը Բաքու: Չլինելով ՀԱՊԿ կարգավիճակ ունեցող պետություն՝ Բաքուն, այդուհանդերձ, ՀԱՊԿ-ում քաղաքական իմաստով ներկա է Հայաստանից գուցե ոչ պակաս, և այդպես է եղել տարիներ շարունակ: Ավելին, եթե դիտարկենք ռազմաքաղաքական հարցերի ծավալը, ապա վերջին գրեթե մոտ տասնամյակում Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ավելի սերտ է գործակցել այդ կառույցի անդամ պետությունների հետ՝ իհարկե բացառությամբ Հայաստանի, քան Հայաստանը: Ավելին, այդ հանգամանքը անուղղակի, սակայն խիստ տպավորիչ կերպով շեշտեց անգամ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ մոսկովյան վեհաժողովներից մեկում նախատելով դաշնակից բլոկի ղեկավարներին, որ նրանք հեռախոսը չեն վերցնում անգամ և չեն զանգահարում Երևան՝ տեղեկանալու, թե ինչպիսի անվտանգային վիճակ է:

Այս իմաստով Երևանի խնդիրը անշուշտ լոկ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ որևէ կարգավիճակի արգելափակումը չէ, որովհետև, ինչպես տեսնում ենք, կա դե յուրե և դե ֆակտո իրողությունների շոշափելի տարբերություն: Ահա այդ իմաստով նաև հատկանշական է զուգահեռը՝ արտգործնախարարի Լատվիա այցի հետ, որը ՆԱՏՕ անդամ է:

Դե ֆակտո հարթությունում Երևանը ՀԱՊԿ-ում անհրաժեշտ քաղաքական իրողություններ ձևավորելու համար թերևս պետք է դե ֆակտո նոր անվտանգային օրակարգ ձևավորի եվրաատլանտյան ուղղությամբ՝ եվրասիական ուղղությամբ ցույց տալու համար, որ Հայաստանը միջազգային դաշնակցության իմաստով կանգնած չէ անայլընտրանք իրողությունների առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում