Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ որոշում Է ընդունվել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգության ապահովման՝ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային երկրի միանալու մասին: Այդ մասին հատնել Է ԱՄԷ-ի WAM պետական լրատվական գործակալությունը:
ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում Է, որ որոշման համար հիմք Է դարձել «գլոբալ Էներգետիկական անվտանգությունը և համաշխարհային տնտեսությանը Էներգառեսուրսների անընդհատ մատակարարումն ապահովելու» ձգտումը:
Նախօրյակին կոլաիցիային, որի մեջ արդեն մտել են Ավստրալիան, Բահրեյնը և Մեծ Բրիտանիան, միացել Է Սաուդյան Արաբիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: