ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը հանդիպման ընթացքում անհրաժեշտ են համարել, որ համաշխարհային հանրությունը միավորվի տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու համար:
Այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: «Պետքարտուղարը և գահաժառանգ արքայազնը քննարկել են համաշխարհային հանրության միավորման անհրաժեշտությունը իրանական վարչակարգի պահպանվող սպառնալիքին հակազդելու համար, և համաձայնել են, որ նա պետք Է պատասխանատվություն կրի իր շարունակվող ագրեսիվ, անխոհեմ և սպառնալից գործելակերպի համար»,- ասված Է Սաուդյան Արաբիա Փոմպեոյի այցի ընթացքի վերաբերյալ Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև նշել են, որ սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված հարվածները, որոնց համար նրանք մեղադրել են Իրանին, «սպառնում են ոչ միայն Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգությանը, այլև Էներգամատակարարումներին ամբողջ աշխարհում», հաղորդել Է «Ինտերֆաքսը»: