ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ վերջին տարիներին ՆԱՏՕ–ն կորցնում է Ռուսաստանի նկատմամբ գերազանցությունը։ Այս մասին հաղորդում է Պենտագոնի կայքը։
Նրա խոսքերով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության նախարարները գտնում են, որ Ռուսաստանը ռազմական ոլորտում մրցակիցների թվում է։
Գեներալն ընդգծել է, որ ՆԱՏՕ–ն կորցնում է Ռուսաստանի նկատմամբ իր առավելությունները։
Դանֆորդը նաև հաղորդել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 13-15-ը, քննարկվել է ՆԱՏՕ–ի ընդհանուր հայեցակարգը՝ պաշտպանության, զսպման և գործողությունների վերաբերյալ։
Գեներալը նշել է, որ ՆԱՏՕ–ն համատեղ ջանքեր է գործադրում ռազմական ներուժը մեծացնելու համար։