Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ընտրությունների նախաշեմին ներողություն է խնդրել շագանակագույն գրիմով իր լուսանկարի համար,– հաղորդում է CBC հեռուստաալիքը։
Ավելի վաղ Time ամսագիրը լուսանկար էր հրապարակել, որտեղ Տրյուդոն սպիտակ չալմայով և շագանակագույն գրիմով է։ Այս տեսքով Կանադայի վարչապետը մասնավոր դպրոցում երեկույթի է գնացել, որտեղ դասավանդել է 2001 թվականի գարնանը։ Նա այդ ժամանակ 29 տարեկան է եղել։
Լուսանկարը հայտնաբերել են ավարտական ալբոմում։
«Ես Ալադինի կոստյում էի հագել և շպարվել էի, ես չպետք է դա անեի, ես պետք է հասկանայի, ես իրոք ցավում եմ»,– հայտարարել է Տրյուդոն։
Սեպտեմբերի 11-ին Տրյուդոն հայտարարեց նախընտրական արշավի մեկնարկի մասին՝ խնդրելով գեներալ – նահանգապետին ազատ արձակել խորհրդարանը։ Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին։