Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն բացատրել է, թե ինչու չեն կարողացել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգերը պաշտպանել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները հրթիռակոծությունից։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Պոմպեոն նշել է, որ աշխարհում բոլոր ՀՕՊ համակարգերն աշխատում են փոփոխական հաջողությամբ, այդ պատճառով էլ Patriot-ը չի կարողացել կանխել սաուդյան նավթավերամշակող գործարանների վրա ուղղված հարվածը։
«Աշխարհում նույնիսկ լավագույն համակարգերը միշտ չէ, որ խփում են նշանակետին»,– հայտարարել է Պոմպեոն։
Նա նաև կրկին խոսել է այն մասին, որ նավթավերամշակման գործարանի վրա գրոհի մեղավորը իրանական կողմն է եղել։