Միացյալ Թագավորության Էդինբուրգի համալսարանի հետազոտողները ապացուցել են, որ 1815-ին Տամբոր հրաբխի գերժայթքումը գլոբալ սառեցման պատճառ է դարձել, որն անվանել են «ամառ չունեցող տարի»: Եվրոպայում կլիմայի փոփոխությունը կապում են պատմական որոշ իրադարձությունների հետ:
Ըստ գիտնականների վարկածներից մեկի, հենց այս բնական աղետն է ազդել Նապոլեոնի պարտության վրա Վաթեռլոյի ճակատամարտում 1815-ին: Եղանակի պատմական տվյալները համեմատվել և ընդգրկվել են կլիմայի մոդելներում: Պարզվել է, որ կլիմայի վիճակը մինչև 1816 թ.-ը, ներառյալ ճնշումը ծովի մակերևույթին, կարող էր անոմալ տեղումներ առաջացնել առանց լրացուցիչ ազդեցության:
Մոդելում հզոր ժայթքման ընդգրկումը ամառային ցածր ջերմաստիճանի հավանականությունը մեծացնում է հարյուր անգամ, իսկ Կենտրոնական Եվրոպայում խոնավ ամառներինը՝ 1.5-3 անգամ: 1816-ին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում ամառը եղել է հատկապես ցուրտ է և խոնավ, հետազոտության արդյունքները հրապարակում է Phys.org պորտալը: