Երկար տարիներ կոռոպցիան համարվել է Ռուսաստանի ներքին խնդիրը, որը ռուսները պետք է իրենք լուծեն, The Financial Times-ի համար գրում է տնտեսագետ Սերգեյ Գուրիևը: Ըստ նրա՝ արևմտյան ղեկավարները կարծել են, որ Մոսկվայում ազդեցիկ մարդիկ հետաքրքրված են Արևմուտքի հետ խաղաղ հարաբերություններ պահպանելով: Գուրիևը կարծում է, որ այդպիսի վերաբերմունքը մեծ սխալ է եղել:
Կոռուպցիան Ռուսաստանում դարձել է Ղրիմում ճգնաժամի պատճառ, նշում է փորձագետն ու ավելացնում, որ կաշառակերությունն ու անօրինական եկամուտները դատարկում են Ռուսաստանի տնտեսությունը: Գուրիևը վստահ է, որ հենց կոռուպցիան է Ռուսաստանում «ագրեսիվ արտաքին քաղաքականություն առաջացրել», որին հիմա արևմտյան ղեկավարները փորձում են պատասխան գտնել:
Տնտեսագետն ավելացնում է, որ հիմա ռուսական կոռուպցիան վտանգ է համաշխարհային անվտանգության համար: