Տղամարդը, որը ամերիկացի դերասան Քեվին Սփեյսիին մեղադրում էր ոտնձգությունների մեջ, մահացել է դատական լսումների ժամանակ: Այս մասին գրել է Hollywood Reporter-ը՝ հղում անելով դատարանի հայտարարությանը:
Խոսքը մերսողի մասին է, որը պնդում էր, որ սեռական բռնության է ենթարկվել Քեվին Սփեյսիի կողմից, նրան մերսելու ժամանակ:
Պարբերականը շեշտում է, որ տղամարդը մահացել է դատական լսումների ժամանակ: Տղամարդու հանկարծակի մահվան պատճառները չեն նշվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեվին Սփեյսին առաջին անգամ հայտնվել է հասարակության մեջ ոտնձգությունների մասին մեղադրանքներից հետո: