Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Փաշինյանը որպես հաջողություն է ներկայացնում կեղծիքով ստացված արդյունքները

Շաբաթը բավականին թեժ է ու հախուռն: Այն սկսվեց վարչապետի ասուլիսով, որի ընթացքում պարզվեց, որ հրաժարական է ներկայացրել հեղափոխական թիմի ոչ շարքային ներկայացուցիչներից Արթուր Վանեցյանը: Հետո էլ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Իսկ վարչապետի ասուլիսը նախապես նվիրված էր արձանագրված տնտեսական հաջողություններին, որոնց բնութագրող բազմաթիվ ցուցանիշներ ներկայացվեց: Միջավայրն այս պահին այն աստիճանի է քաղաքականացված, որ տնտեսությունն ու տնտեսական իրադարձությունները քչերին են հետաքրքրում և մղված են երկրորդ պլան, բայց տնտեսության վերաբերյալ ներկայացված փաստերը քննարկելու, վերլուծելու անհրաժեշտություն ունեն: Հատկապես, որ և՛ առաջին, և՛ այս անգամ վերջինիս կողմից Հայաստանի քաղաքացուն հեռանկարի առումով ոգևորող որևէ փաստարկ այդպես էլ չի հնչել: Ասենք՝ 10-12-15%-անոց տնտեսական աճ, արտաքին գոնե կես միլիարդի ներդրում, թեկուզև միջազգային որևէ ճանաչված կազմակերպության, կորպորացիայի հետ պայմանավորվածություն Հայաստանում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Ծայրահեղ դեպքում, գոնե տնտեսության զարգացմանը, արտահանմանը վերաբերող նոր ժամանակներին, իրավիճակին համապատասխան ռազմավարության ընդունում, որ վաղվա համար բոլորովին նոր իրավիճակ ու հնարավորություններ է ստեղծում: Միակը, որ շատ պայմանականորեն կարելի է համարել ոգևորող, և որի շուրջ տևական զրույց տարավ վարչապետը, դա «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից բարձրացնել «Ba3» դարձնելն էր: Բայց դա առաջին դեպքը չէ, Հայաստանը ավելի քան 10 տարի առաջ նման վարկանիշ ունեցել է, և դա անհասանելի բարձունք չէ, որին հասել ենք ու որից հետո մեր տնտեսության համար բոլորովին նոր հորիզոններ են բացվում: Հատկապես որ մասնագետների պնդումներով՝ դրա հետևում ավելի շատ քաղաքական նպատակներ են: Մինչդեռ բազմաթիվ դեպքերում վարչապետի ներկայացրած թվերն ու նրա բացատրություններում դրսևորված մոտեցումները հակասում էին մինչ այդ ներկայացրած իր իսկ տեսակետներին, մոտեցումներին, էլ չասած՝ մասնագիտական կարծիքները:

Որպես հաջողությունների շարք նշվում էր, որ էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58%, մրգային գինիների արտահանումը՝ 41%, շոկոլադի արտահանումը՝ 35.1%, թարմ ձկան արտահանումը՝ 23.6%:

Վիճակագրությանը, կարծես, դա չի ժխտում: 2016թ. հունվար-հուլիսի տվյալներով՝ հանրապետությունից արտահանվել են 204.3 մլն դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր, 2017թ. նույն ժամանակամիջոցում՝ 171.2 միլիոնի, 2018-ին նույնպես ավելի քան 171 միլիոնի, 2019-ին՝ 237 միլիոնի: Թվերից պարզ երևում է, որ արտառոց, աչքի զարնող ինչ-որ թռիչք տեղի չի ունեցել: 2016-ից հետո այս ոլորտում անկման փուլ էր սկսվել, հիմա նորից վերընթաց է: Հատկապես որ այս ընթացքում կառավարությունը էական քայլ չի արել ոլորտի զարգացման խթանման ուղղությամբ: Վարչապետը, որպես հաջողություն, նշում է, որ 58%-ով աճել է մրգային գինիների արտահանումը: Ինչով է դա պայմանավորված. «Հայաստանում տարեկան արտադրվում է 10 մլն լիտր գինի, որից 7 մլն լիտրը տեղում խմվում է: Ունենք ևս 3 մլն լիտր կարմիր գինու արտահանման պոտենցիալ և 5 մլն շատ բարձրորակ սպիտակ գինու արտահանման պոտենցիալ: Մոտ 3-4 տարի հետո մենք արտահանումը կհասցնենք 8 միլիոնի, իսկ գինու արտադրության ընդհանուր քանակությունը կհասնի 15 մլն լիտրի: Ինչ վերաբերվում է մրգային գինուն, դրա արտադրությունը հիմա շատ ավելի մեծ ծավալներով է զարգանում: Մեզանում արտադրված մրգային գինին ռուսական մշակույթի տիրույթում է: Մրգային գինու կեղծիքը թղթի վրա կեղծիք չի: Կա իրանական մրգի գործոնը, որ դառնում է հայկական մրգային գինի: Այն, իհարկե, բացառությամբ նռից, չի անցնում 20-30%-ը, բայց այն ռուսական մշակույթի տիրույթում է: Եվրոպական մշակույթի տիրույթում չէ: Որովհետև Եվրոպայի պարագայում շաքար, ջուր չի կարելի ավելացնել: Մինչդեռ հետխորհրդային օրենսդրությամբ դա թույլատրվում է: Շաքարն էլ ծածկում է բոլոր հետքերը»:

Ոլորտի մասնագետի բացատրությունն է մրգային գինիների արտադրության և արտահանման ծավալների վերաբերյալ:

Փաշինյանը, որ շարունակ ներկայացել է որպես կեղծարարության դեմ պայքարի մարտիկ, որպես հաջողություն է ներկայացնում կեղծիքով ստացված արդյունքները: Վարչապետը հաջողությունների շարքում նշում է, որ թարմ ձկան արտահանումն ավելացել է 23%-ով: Չենք վիճարկում: Բայց ընդամենը օգոստոսի 29-ին կայացած կառավարության նիստում նա բառացիորեն ասում էր հետևյալը. «Ձկնարդյունաբերությունն այսօր մեր տնտեսության կայացած ճյուղերից է, և պարզ է, որ դրա արդյունքում մենք նաև լուրջ խնդիրներ և ռիսկեր ենք ունեցել: Մենք հաշվարկել էինք, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Բայց ունենք իրողություններ, և ընտրությունը հետևյալն է. կամ, արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ էլ ասում ենք՝ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը կրկին չենք կարող անել, որովհետև երկու դեպքում էլ նշանակում է հարվածել տնտեսությանը: Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, որպեսզի կարողանանք այս ռիսկերը և հնարավորությունները կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»: Փաստորեն, ձկնարդյունաբերության եղած ռիսկերն ընդունելով հանդերձ, նույն վարչապետը 15 օր անց չի վարանում և Արարատյան դաշտի ջրային ավազանում խորացող ռիսկերի հաշվին ձկան ավելի արտադրությունն ու արտահանումը ներկայացնում է որպես հաջողություն:

Մինչդեռ, նրա իսկ թիմի տնտեսագետ մասնագետը պնդում է, որ Հայաստանը ձկնաբուծությամբ չի կարող զբաղվել, առավել ևս արտահանման նկատառումներով: «Լավագույնը, ներքին պահանջմունքների որոշակի տոկոսը բավարարելն է: Բայց արտահանում ենք ու մի բան էլ հպարտանում ենք, սրա ծավալների մեծացմամբ, երբ ամբողջ պրոցեսը դարձել է անկառավարելի, երբ անգամ այսօր չկա հաշվարկ, թե ինչ արժե մեկ կգ ձկան աճեցումը ՀՀ-ում: Այս ոլորտում մեր դժբախտությունները տնտեսական հեղափոխության մեջ այն է, որ դեռ մեզ թվում է, թե անվճար ջուր ունենք: Նման բան չկա ո՛չ ոռոգման, ո՛չ հիդրոէներգետիկայի, ո՛չ որևէ այլ նպատակներով: Ջուրը գնահատել կարող ենք, բայց եթե դա մտցնենք գնի կամ սակագնի մեջ, մենք վճարունակ չենք: Գոնե հաշվարկը պետք է լինի, որ մենք իմանանք այդ ջրի գինը:

Ցավալի է, բայց մինչ օրս նման խնդիր չի դրվել: Տնտեսական հեղափոխության ամենամեծ գաղափարախոսությունը այն պետք է լինի, որ շուկայական տնտեսության մեջ ձրի, անվճար ապրանք չկա: Մինչդեռ մեզ ասում են՝ «Վեոլիա»-ի հետ պայմանավորվածության արդյունքում ջրի գինը չբարձրացավ: Ո՞նց չբարձրացավ, երբ բոլորս վճարում ենք դոտացիոն համակարգի համար մեր գրպանից կամ հարկերի տեսքով»:

«2019 թ. առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով…»:

Նախ զարմանալի է, որ գյուղատնտեսության մասով (և ընդհանրապես) վարչապետը խոսում է 8 ամսվա տվյալներով այն պարզ պատճառով, որ դրանք դեռ չկան: Դա ի միջի այլոց: Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին. «դրանք արագորեն զարգանում են, բայց առավելապես Արարատյան դաշտում, որ, մի կողմից, դրա համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ չունի, մյուս կողմից՝ եղած հողերը դրվում են ջերմոցի տակ, այն դեպքում, երբ Սևանի ավազանը անհամեմատ ավելի լավ պայմաններ ունի: Պետության դերն այն է, որ ինքը կարգավորի, թույլ չտա Արարատյան դաշտում ջերմոցային տնտեսությունների այդպիսի զարգացում, որովհետև դրա ազդեցությունը, ի վերջո, բացասական է լինելու: Խորհրդային միությունում էլ դա շատ լավ հասկանում էին, ու 1200 մ բարձր հատվածն էր ջերմոցային տնտեսության տակ՝ ի դեմս Սևանի ավազանի: Անհասկանալի է Արարատյան դաշտը ջերմոցների տակ դնելու միտումը, բայց դա հետևանք է պետական քաղաքականության բացակայության: Իսկ հիմա ինչ է արվելու 1200 մ բարձրության վրա Սևանի անմշակ տարածքները: Մինչդեռ դա կդառնար գյուղնշանակության հող ջերմոցների համար:

Այստեղ է, որ պետությունն իր միջոցներով պետք է ուղղորդիչ դեր ունենա: Անձնագիր ունենա ջերմոցի համար՝ տարածքով, տեղով, ջրով, հոսանք, գազ, միայն թե կառուցեն՝ ամեն ինչով նշված: Ներդրողին էլ, եթե ջերմոց է ուզում կառուցել, առաջարկի անձնագրերի տարբերակներ: Մի բան էլ տեղական հարկերից մեկ-երկու տարով ազատի:

Արարատյան դաշտում ջերմոցներ կառուցելու առումով տնտեսագիտական ու տնտեսական տրամաբանություն չկա: Սա լուրջ խնդիր է, որ կառավարությունում պետք է հասկանան»: Երկրի վաղվա օրով անհանգստացող մասնագետի բացատրությունն է ի պատասխան վարչապետի «ոգևորության»:

Ինչ վերաբերում է սառնարանային տնտեսությունների հզորությունների 15 հազար տոննայով ավելացմանը: Նշենք, որ Հայաստանում գյուղատնտեսության մեջ սառնարանային տնտեսությունների ամենահզոր կենտրոնը գտնվում է Արտաշատի տարածաշրջանի Վերին Արտաշատ գյուղում: Այստեղ վերջին տարիներին միջին հաշվով տարեկան սառնարանային պահպանության էր դրվում 15 հազար տոննա խաղող: 2018-2019թթ. ձմռանը պահպանության էր դրվել 7-8 հազար տոննա խաղող ու, այդքանով հանդերձ, դրա մի զգալի մասը փչացավ իրացման հարցում առաջացած դժվարությունների պատճառով: Այս տարի շատերը շվարած վիճակում են, չեն կողմնորոշվում՝ սառնարանային պահպանության դնե՞լ, թե՞ ոչ:

Վարչապետի կողմից ներկայացրած հաջողության բազմաթիվ նման տվյալներ կան, որ պարտադիր մեկնաբանությունների կարիքն ունեն: Պարզապես նյութի ծավալները դրա հնարավորությունը չեն տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում