Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններից Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի ազատվելու որոշումները եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Երկու պաշտոնյաների գործունեությունն իրենց գործառույթների շրջանակներում վարչապետին չի գոհացրել, չի բավարարել: Վալերի Օսիպյանին նշանակելով վարչապետի գլխավոր խորհրդական՝ կառավարության ղեկավարը վստահաբար գտել է, որ նա այդ պաշտոնում օգտակար կլինի»,-  ասաց Աղաջանյանը՝ ընդգծելով, որ Վանեցյանը և Օսիպյանը հրաժարական են տվել վարչապետի որոշմամբ:  Աղաջանյանը հավելեց, որ ներկա դրությամբ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններում նշանակումների վերաբերյալ որոշումներ չկան:

«Ինչ վերաբերում է վարչապետի և պարոն Վանեցյանի հայտարարությունների դիսոնանսին, ապա դա եղել է վարչապետի որոշումը, իսկ ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած խոսքում հարգալից տեքստն այդ թվում պայմանավորված էր նաև գեներալների նկատմամբ հարգանքով: Որպեսզի տարընթերցում չլինի՝ ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել աշխատանքից: Նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել և նրանք ներկայացրել են դիմում»,- շեշտեց Էդուարդ Աղաջանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում