Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Հրայր Թովմասյանը պետք է հեռացվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել, ինչը չափազանց ուշագրավ դիսկուրսի պատճառ է դարձել: Վերջին օրերի աղմկահարույց պաշտոնանկությունների հետևանքով գործընթացի վերաբերյալ քննարկումներն որոշակիորեն ստվերվել են, բայց, վստահաբար, դրանք տարածվելու և սուր բանավեճի փոխակերպվելու հեռանկարներ ունեն: Խնդիրն այն է, որ մի շարք իրավաբաններ ու փաստաբաններ, ինչպես նաև նախորդ ռեժիմի ներկայացուցիչներ պնդում են, թե այդ գործընթացը անօրինական է, և խորհրդարանը իրավունք չունի Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց նախաձեռնել:

Չխորանալով խնդրի իրավական ասպեկտների մեջ՝ փորձենք հասկանալ դրա քաղաքական ու քաղաքագիտական առանձնահատկությունները, քանի որ դիսկուրսն առաջին հերթին քաղաքական հարթության մեջ է, իսկ իրավականը զուտ դրա ածանցյալն է:

Չգիտես ինչու՝ դատական համակարգի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի միֆեր ու լեգենդներ են հյուսվել՝ իբրև թե այն «սուրբ կով» է, որին չի կարելի դիպչել։ Արձանագրենք հետևյալը․ դատական համակարգին ոչ միայն կարելի է դիպչել, այլ նաև անհրաժեշտ է անցնել դրա վրայով, եթե, իհարկե, այն չի արտահայտում հանրության ակնկալիքները ժողովրդավարական պետություն կառուցելու գործում։

Անշուշտ, Սահմանադրական դատարանը հայտնվել է հենց այդպիսի կարգավիճակում: Իսկապես չեմ հասկանում, որտեղ է թաքնված այդ միֆական կարծրատիպի աղբյուրը․ քաղաքացիական ճնշման միջոցով գործադիր իշխանության հրաժարականին կարելի է հասնել, բարձրագույն օրենսդիր իշխանության լուծարումը կարելի է պարտադրել, ամեն ինչ օրինական է ու իրավաչափ, բայց, երբ հերթը հասնում է անօրինականության տիրույթում հայտնված ՍԴ-ին, խնդիրներ են առաջանում։ Այստեղ պարզ նշմարվում է տրամաբանության բացակայությունը, քանի որ հենց այդ նույն սկզբունքով հեղափոխությունն էլ անօրինական գործընթաց էր, քանի որ Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվել իրավական ճանապարհով։

Բայց մի՞թե պարզ չէ, որ հանրային այս դիսկուրսը զուտ իրավաբանական բանավեճ չէ, և պետությունն էլ ավելին է, քան իրավաբանական գրասենյակը։ Պետության ու արդարության մասին բովանդակային խոսույթը չի կարող սահմանափակվել իրավաբանական ամորֆ ձևակերպումներով ու պնդումներով, քանի որ իրավականությունն ու արդարությունը ոչ միշտ են մեկտեղվում, և հանրության խնդիրն է անարդար իրավական համակարգը որքան հնարավոր է մոտեցնել արդարության գաղափարին։ Սա շարունակական գործընթաց է։

Սերժսարգսյանական իրավաբանության ներգործությամբ ու ներազդեցությամբ, վերջին տասնամյակի ընթացքում լեգիտիմացվել են Հայաստանի պատմության ամենանողկալի հանցագործությունները։ Ամեն ինչ օրենքով էր, իրավական փաստաթղթերով հիմնավորված։

Սա ճահիճ է, որը մեր հանրությանը դատապարտել է իրավական նիհիլիզմի։ Տարիներ են պետք իրավականության ու սահմանադրականության նկատմամբ մարդկային հավատքը վերականգնելու համար։

Հիմա էլ գրեթե նույն իրավիճակն է․ առաջին տպավորությամբ ՍԴ-ն գործում է օրենքի և Սահմանադրության շրջանակներում, բայց չէ՞ որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ վերստին գործ ունենք կոռումպացված ու հանցագործ նույն համակարգի հետ, որը տասնամյակներ շարունակ մարդկային ճակատագրեր է խեղել։

Մի՞թե այսքանից հետո հանրությունը իրավունք չունի պահանջներ ներկայացնել դատական իշխանությանը։ Իմ համոզմամբ՝ ոչ միայն ունի, այլ նաև պարտավոր է, քանի որ դատական համակարգը պատկանում է ժողովրդին և հաշվետու է նրա առջև, ինչպես գործադիրն ու օրենսդիրը։ Այսինքն՝ անարդարություն գործող Սահմանադրական դատարանը պետք է արմատախիլ արվի, և մոտեցումն այս ավելի քան ժողովրդավարական է։

Բայց սա դեռ ամենը չէ։ Թերևս, ամենաթույլ ու չհիմնավորված քննադատությունն այն է, երբ իրավաբաններն ու իրավապաշտպանները ահազանգում են իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման մասին։ Սա ամենամեծ դեմագոգիան է, որը ես լսել եմ հեղափոխությունից հետո։ Իշխանությունների տարանջատման սկզբունքը ոտնահարելու համար նախ անհրաժեշտ է ունենալ իշխանությունների տարանջատում, որը Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Դատական իշխանությունը մշտապես սերտաճած է եղել գործադիր իշխանության հետ, ու այս իրավիճակի մասին իմացել են բոլորը, բայց հիմա չգիտես ինչու՝ երեսպաշտությամբ են զբաղվում։ Ինչպե՞ս կարելի է խոսել մի համակարգի անկախության ոտնահարման մասին, եթե այն երբեք անկախ չի եղել։ Այսինքն՝ պարզունակ դեմագոգիայի հետ գործ ունենք։

Մեր իրավաբաններն ու իրավապաշտպանները չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանը Մեծ Բրիտանիան չէ, և վերջինիս ներհատուկ դասագրքային ճշմարտությունները չեն կարող նույն տրամաբանությամբ կիրառվել նաև մեր միջավայրում։ Չի կարելի էլի գերազանցիկի բարդույթով տարված անընդհատ նույն տաֆտալոգիան պնդել։ Աստիճանական ինստիտուցիոնալ ռեֆորմների համար նախ անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի պես կայացած իրավական համակարգ ու պետականության ավանդույթներ ունենալ։ Իսկ մենք ո՛չ համակարգ ունենք, և ո՛չ էլ ինստիտուցիոնալ դանդաղ ռեֆորմների ժամանակ։ Իրականում դատական համակարգի փոխարեն մենք սևազգեստ, արդարադատության մուրճով և Ֆեմիդայի հմայքով հանցագործ կլան ենք ստեղծել, որը ներկայումս ռևանշի բութ գործիքի կարգավիճակ է ստացել, իհարկե՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։

Այսինքն՝ մեր խնդիրն է արմատախիլ անել այդ կլանն ու չեզոքացնել պետությանը սպառնացող վտանգը և հետո նոր անցնել աստիճանական ռեֆորմների ու ինստիտուտների ստեղծման աշխատանքին։ Մի քաղքենի կարծրատիպ էլ կա, որի մասին արժե խոսել։

Չգիտես ինչու՝ հայաստանցի փորձագետները, իրավապաշտպաններն ու քաղաքական գործիչները վախենում և նույնիսկ սարսափում են միջազգային կազմակերպություններից։ Անընդհատ նույն հարցադրումն է հնչում, թե այս կամ այն գործընթացի վերաբերյալ ինչպե՞ս կարձագանքեն Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը և մյուս կառույցները։ Շատերն էլ միամտորեն պնդում են, թե թքած միջազգային կառույցների վրա, մեր երկիրն է, ինչպես հարմար ենք գտնում, այնպես էլ անում ենք։ Երկու տեսակետներն էլ մոլորության հետևանք են։

Անշուշտ, միջազգային կառույցների կարծիքը չափազանց կարևոր է մեզ համար, քանի որ մեր հանրությունը այլ մոլորակի վրա բազմացող ինչ-որ վայրի ցեղատեսակ չէ, և աշխարհի հետ երկխոսելն ու բացվելը մեր առաջնահերթություններից մեկն է։ Բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ԵՄ-ում կամ էլ ԵԽԽՎ-ում նստած մարդիկ ժողովրդավար ռոբոտներ չեն, որոնց միակ զբաղմունքը մեխանիկական լոզունգներ բարբաջելն է։ Այո՛, առաջին տպավորությամբ կարելի է ենթադրել, որ ներկայումս գործադիր և օրենսդիր իշխանությունները ճնշում են գործադրում դատական իշխանության վրա։ Բայց ենթադրությունը մի բան է, իսկ փորձագիտական գնահատականը՝ մեկ այլ։ Վստահաբար, միջազգային կառույցները չեն առաջնորդվում զուտ ենթադրություններով, նրանք հասկանում են Հայաստանում ստեղծված իրավիճակի բուն էությունն ու ըմբռնումով են մոտենում ամեն ինչին։ Համենայնդեպս, իմ տպավորությունն այդպիսին է, և ես այդ կարծիքը ունեմ եվրոպացի մեր գործընկերների մասին։

Պարզապես մենք չենք կարողանում հասկանալ, որ ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը a priori գոյություն ունեցող վերացական երևույթներ չեն, ավելին՝ դրանք դուրս են գեղեցիկ լոզունգների տրամաբանությունից։

Ինչպե՞ս կարելի է Հայաստանին մեղադրել ժողովրդավարության և սահմանադրականության ոտնահարման մեջ, եթե վերջին 20 տարիներին այդ արժեքներն ի սպառ բացակայել են, ինչպե՞ս կարելի է Հայաստանին մեղադրել մի բանի մեջ, որը դեռևս չկա և նոր պետք է ստեղծվի։ Հայաստանը դեռևս կայացած ժողովրդավարական պետություն չէ և նոր-նոր է շարժվում այդ ճանապարհով։

Մի՞թե եվրոպացիներն այդքան դմբո են ու այսքանը չեն հասկանում։ Ամենևին էլ ո՛չ, նրանք դմբո չեն, դմբոները նրանք են, որոնք կարծում են, թե եվրոպացիներն են դմբո։

Ինչպե՞ս կարող են եվրոպական կառույցները չհասկանալ Հայաստանում ստեղծված իրավիճակի էությունը, եթե վերջին 300 տարիներին եվրոպական հողի վրա «հակասահմանադրական» պիտակված շարժումները սահմանադրական ու ժողովրդավարական հասարակարգեր են կառուցել, երբ «հակաիրավական» բնորոշվող պայքարները պատերազմ են հայտարարել անարդար իրավականությանը։

Վերջաբանի փոխարեն միայն նշենք հետևյալը՝ Հրայր Թովմասյանն անշուշտ պետք է հեռացվի և դա դատական համակարգի բարեփոխման և բարենորոգման մեկնարկային կետն է, և այս պարագայում անօրինականը՝ սկսած գործընթացը կիսատ թողելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում