ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ զգալիորեն խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։
«Ես հենց նոր հանձնարարեցի ֆինանսների նախարարին զգալիորեն խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները»,- սեպտեմբերի 18-ին գրել է Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում՝ տեղեկացնում է TASS-ը։
Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթընկերության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի: Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում է երկրի արևելքում:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Իրանի իշխանություններին է մեղադրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Իր հերթին Իրանն անհիմն է համարել այդ հայտարարությունը։