2006 թվականին թողարկված «Սատանան կրում է Prada» ֆիլմի համանուն մյուզիքլը հանդիսատեսին կցուցադրվի արդեն 2020 թվականին։
Առաջին ցուցադրությունը նախատեսվում է հուլիսի 14-ին Չիկագոյի կատարողական արվեստի թատրոնում՝ տեղեկացնում է cosmo.kz-ը։
Գլխավոր դերակատարների անուններն առայժմ հայտնի չեն, իսկ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ է սպասում, թե ով կարող է նույն կերպ մարմնավորել այն հանրահայտ դերերը, որոնցում հանդես են եկել Մերիլ Ստրիպը, Էմիլի Բլանտը և Էն Հեթուեյը։
Տեղեկացվում է, որ երաժշտությունը կգրվի Էլթոն Ջոնի կողմից, իսկ բառերը կգրի Շայնա Թաուբը։