Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Թրամփը և Փաշինյանը հանդիպելու պատճառ չունեն. երկկողմանի օրակարգում հրատապ հարցեր չկան

Սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ պարկում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սփյուռքում տիրող տրամադրությունների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ամերիկահայության ներկայությունը կարող է ցուցիչ լինել, թե մեր ամենամեծ գաղթօջախներից մեկում ինչպես են վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց. «Այո՛: Երբ որ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, մեծ խանդավառություն ապրեց հայությունն աշխարհով մեկ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում… Լոս Անջելեսում հայությունը վարչապետին ընդունելու է մեծ խանդավառությամբ»:

Մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց այն առումով, որ մեր ժողովուրդը՝ լինելով շատ զգայական, հաճախ ծայրահեղությունների մեջ է ընկնում. «Չէի ուզենա, որ մեր ժողովուրդը չափազանց խանդավառվի և մեծ հույսեր կապի փոփոխությունների հետ՝ ակնկալելով, որ շատ արագ կյանքը կփոխվի: Այնպիսի բարդ հարցեր են կուտակվել Հայաստանում երեսուն տարվա ընթացքում, որ մեկ օրում հնարավոր չէ լուծել: Չեմ ուզում, որ մեր ժողովուրդը մեծ հույսերով տարվի, հետո հուսախաբվի, դա շատ վատ կլինի ոչ միայն կառավարության, այլ նաև ժողովրդի համար… Մարդիկ կարող են արտագաղթել: Հույս ունեմ՝ մարդիկ համբերությամբ կսպասեն փոփոխություններին և ժամանակ կտան կառավարությանը՝ ավելի լավ որոշումներ կայացնելու համար, քանի որ շատերը դեռևս անփորձ են»:

Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի հանդիպումներ չի ունենալու ԱՄՆ պաշտոնյաների հետ: «Թրամփը և Փաշինյանը հանդիպելու հատուկ պատճառ չունեն, երկկողմանի օրակարգում հրատապ հարցեր չկան,- նշեց Հարութ Սասունյանը: -Մենք պետք է մեր բարձրության վրա մնանք, երկիրը առաջադիմի և զարգանա, և Թրամփն ինքը ցանկություն կհայտնի հանդիպել մեր վարչապետի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում