ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական կնշանակի Ռոբերտ Օ՛Բրայենին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ես ուրախ եմ հայտարարելու, որ Ռոբերտ Օ՛Բրայենին, որն այժմ մեծ հաջողությամբ Պետդեպարտամենտում աշխատում է նախագահի՝ պատանդների գործերով հատուկ պատվիրակ, կնշանակեմ ազգային անվտանգության հարցերով մեր նոր խորհրդական: Ես վաղուց և շատ եմ աշխատել Ռոբերտի հետ: Նա գերազանց գլուխ կհանի»,- գրել է Թրամփը Twitter-ում։