Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Վանեցյանը դարձավ ինքն իր զոհը. «Կարճ կապենք»

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հեռացվեց պաշտոնից: Ակնահյտ է, որ իշխանության ներսում նոր վերադասավորումներ են կատարվում, չի բացառվում եմ նաև ներիշխանական ճգնաժամի ի հայտ գալը, քանի որ ինչպես երևում է այդ հեռացման հիմքում լուրջ խմորումներ են թաքնված: Իր հրաժարականի տեքստում Վանեցյանը բավականին լուրջ քաղաքական հայտարարություններ էր արել, ըստ ամենայնի վարչապետին մեղադրելով տարերային որոշումներ կայացնելու, հախուռն գործողությունների և երկրորդականը առաջնայինից չտարբերակելու մեջ: Իսկ իր բուն հրաժարականը ԱԱԾ նախկին տնօրենը ներկայացրել էր որպես «կանգ առ», սթափեցնող քայլ, ինչը նույնպես չափազանց ուշագրավ հայտարարություն էր: Կանգ առ ինչից կամ էլ ինչը պետք է կանգնեցվի, որը Վանեցյանի կարծիքով այդքան խանգարում է պետականշինության գործին: 

Ուշագրավ էր նաև վարչապետի մամուլի քարտուղարի պատասխանը, որից կարելի է ենթադրել, որ վարչապետը խոսնակի շուրթերով ակնարկում է խնդրի ներբերանգների մասին: Մասնավորապես Կարապետյանը նշում է, թե պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: «Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»- ասված է հայտարարության մեջ: 

Վանեցյանի հրաժարականի տեքստից և խոսնակի արձագանքից կարող ենք ենթադրել, որ ինչ-որ լուրջ կոնֆլիկտ է առաջացել և կոնֆլիկտն այդ այնուամենայնիվ կապված է Վանեցյանի քաղաքական ստվերային գործունեության հետ: Ենթադրվում է, որ ԱԱԾ տնօրենն արդեն վաղուց դուրս էր եկել իր բուն լիազորությունների շրջանակից և քիթը քաղաքականության և քաղաքական անցուդարձերի մեջ էր մտցնում: Նույնիսկ փորձում էր քաղաքական ստվերային թիմ ստեղծել ու առաջ քաշել իր համար նախընտրելի քաղաքական օրակարգերը: Կարծիք կա նաև, որ նա կապեր էր հաստատել նախկին ռեժիմի ներկայացուցիչների՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Մի՞թե գեներալը փորձում էր տապալել Փաշինյանի վարչակազմն ու իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում:

Ինչպես տեսնում ենք Վանեցյանը լրջագույն քաղաքական ամբիցիաներ ուներ և ի վերջո դարձավ հենց իր ամբիցիաների զոհը: Իսկ վարչապետին մնում է միայն առավել վստահելի և պրոֆեսիոնալ ԱԱԾ տնօրեն գտնել, քանի սա առաջին հերթին մեր պետության անվտանգության ու խաղաղ գոյակցության խնդիրն է: 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում