ԱՄՆ նավատորմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ավիացիայի օդաչուների կողմից չճանաչված թռչող օբյեկտների հայտնաբերման տեսանյութերը վավեր են: Այդ մասին հայտնում է Popular Mechanics-ը:
Այնուամենայնիվ, ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը նշել է, որ կադրերում տեսանելի են միայն «անբացատրելի օդային երևույթներ»:
Հրապարակման համաձայն՝ այդ օբյեկտները հնարավոր չի եղել ճանաչել, այդ պատճառով էլ ՌՕՈւ-ն դրանք չի անվանել ՉԹՕ-ներ։
Միևնույն ժամանակ, ըստ ամերիկյան կործանիչների օդաչուների, իրենց նկատած առարկաները կատարել են զորավարժություններ, որոնք անհասանելի էին ժամանակակից տեխնոլոգիայի համար:
Նշվում է, որ դրանք կտրուկ բարձրացել են 24 կմ բարձրության վրա և արագորեն իջել են մինչև վեց կիլոմետր: Բացի այդ, նրանք սավառնում են ծովի վրա՝ դրանից հետո հեռանալով ռադարների ծածկույթի տարածքից: