«Ընդհանուր առմամբ կադրային քաղաքականությունը դինամիկ պրոցես է, և որևէ արտառոց բան ուժային կառույցների հրաժարականների կամ պաշտոնանկությունների մեջ չեմ տեսնում»,-անդրադառնալով ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականներին՝ ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
Արդյոք իշխանության ներսում այս երկու կառույցների ղեկավարներից դժգոհություն եղե՞լ է հարցին պատգամավորը նշեց, որ Պաշտպանությաննև անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պարբերաբար իր մտահոգությունները հայտնում է վարչապետին.«Կարծում եմ, որ ի սկզբանե խորհրդարան ձևավորելուց հետո երբ հայտարարում էինք, որ մենք հստակ իրականացնելու ենք մեր վերահսկողական գործառույթները, որոշ մարդիկ այդպես էլ չհասկացան՝ ինչ են այդ բառերը նշանակում»: