Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դե Լոս Սանտոս Լեոնելին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակչում պարտություն կրեց 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։ Եվրոպայի չեմպիոնը պարտվեց ղազախ Սակեն Բիբոսինովին։