Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Խայտառակ երկիմաստություն՝ Հայաստանը կրկին «իզգոյների» կողքին. իներցիա՞, թե՞ Մոսկվային սիրաշահելու փորձ

Հայաստանը միացել է Ուկրաինայի գրավյալ տարածքների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկելու դեմ հանդես եկող երկրներին։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանից բացի՝ նշյալ նախաձեռնությանը դեմ են քվեարկել Բելառուսը, Բուրունդին, Բոլիվիան, Վենեսուելան, Զիմբաբվեն, Իրանը, Ղազախստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Ռուսաստանը, Սերբիան, Սիրիան և Ֆիլիպինները։ ՄԱԿ-ի անդամ մյուս բոլոր երկրների մեծամասնությունը կողմ է քվեարկել, և հարցը բնականաբար մտել է օրակարգ։ Կարելի է գուշակել, թե ինչպես կքվեարկի Հայաստանը լիագումար նիստում վերոնշյալ բանաձևի վերաբերյալ։

Ստացվում է, որ Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ՝ որևէ փոփոխություն չկա մեր արտաքին քաղաքական օրակարգում և առաջնահերթություններում։ Ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա, Հայաստանը քվեարկում է Ռուսաստանի ցանկությամբ ու հայտնվում իզգոյ պետությունների կողքին՝ մերժելով փաստորեն քաղաքակիրթ աշխարհի տրամաբանությունն ու կանոնները։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ արտաքին քաղաքականության մեջ հաղթահարված չէ անցած 20 տարվա իներցիան: «Այդ քվեարկությունը նաև այդ իներցիայի դրսևորումներից մեկն է։ Ես հիմքեր ունեմ հույս ունենալու, որ այդ իներցիան ևս կհաղթահարվի։ Ըստ իս՝ ժամանակի և նաև կոմունիկացիայի հարց է, որովհետև մենք փաստորեն լայն շփումներ Ուկրաինայի հետ առայժմ չենք ձեռնարկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Մեհրաբյանն ընդգծեց. «Ուկրաինայում էլ իշխանության փոփոխություն է տեղի ունեցել, այնտեղ էլ կա իներցիա, որը դեռ հաղթահարված չէ, և դրա դրսևորումներից մեկն էլ այն էր, որ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, տարածքային ամբողջականության մասով նույնացում էր տեղի ունեցել այն հարցերում, որ կապված էին Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ, որը ոչ մեկի կողմից չի վիճարկվում։ Մինչդեռ Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության հարցը մենք հասկանում ենք, որ միանգամայն այլ բնորոշում ունի։ Ի վերջո, այդ հակամարտությունները ընդհանուր որևէ բան չունեն։ Ուստի ես կարծում եմ, որ դեռ տեղ կա այդ իներցիան հաղթահարելու համար։ Ես գոնե տեսնում եմ, որ ինչ-որ քայլեր արվում են, բայց դրանք դեռ բավարար չեն»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը շեշտեց՝ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն ու ածանցյալն է, և չեն կարող ներքին փոփոխությունները իրենց ազդեցությունը չթողնել նաև արտաքին քաղաքականության վրա. «Ուկրաինայում ևս տեղի է ունեցել և տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն։ Դա շատ դինամիկ գործընթաց է, եթե հաշվի առնենք Ուկրաինայի մասշտաբները, իսկ Ուկրաինան, այդուհանդերձ, մեծ պետություն է»։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո այս ասպարեզում որևէ բան չի փոխվել: «Ուշադրություն դարձրեք, որ փոփոխություններից հետո չէր, այլ համարյա միաժամանակ էր։ Եթե նկատի առնենք Նյու Յորքի և Երևանի ժամը, որը մոտ 8 ժամով տարբերվում է, նույն օրվա զարգացումներ են։ Իհարկե, դա կապ ունի, եթե ոչ՝ ուղիղ, ապա անուղղակի։ Փաստորեն մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի առանցքային լծակները, ինչպիսիք են ուժայինները՝ ԱԱԾ, ներքին գործերի նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, վերահսկվում են Մոսկվայից։ Դժվար է այլ բանով բացատրել ուժայինների ապստամբությունը կամ դրա փորձի կանխարգելիչ միջոցները Փաշինյանի կողմից։ Դա ոչ թե անձնական պոռթկում է կամ սպայի հանկարծ արթնացած խիղճ, այլ ավելի մեծ դավադրության մաս, որը կոչվում է հիբրիդային պատերազմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ պատերազմը Հայաստանի դեմ վարում է Ռուսաստանի Դաշնությունը. «Այդ հիբրիդային պատերազմի անքակտելի մասն է մեր արտգործնախարարության ավանդական ու խայտառակ քվեարկությունը ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցերով։ Մենք այս դրվագներում տեսնում ենք մեր պետականության խայտառակ երկիմաստությունը։ Մի կողմից՝ իշխանությունը փորձում է պաշտպանվել Ռուսաստանի ուղիղ դավադրությունից, որովհետև ուժայինների այսպիսի դիրքորոշումը միայն Ռուսաստանի հիբրիդային պատերազմական գործողությունների արդյունք է, մյուս կողմից՝ մեր իշխանությունը փորձում է սիրաշահել Ռուսաստանին կասկածելի ու խայտառակ քվեարկություններով. քանի դեռ այդ պատերազմի ընթացքում Երևանը խայտառակ ու անիմաստ գործելաոճը շարունակի, մենք այսպիսի իրավիճակ կունենանք։ Մենք չենք ուզում բարձրաձայնել, որ մեր երկրի դեմ պատերազմ է վարվում, այն էլ՝ քաղաքացիական պատերազմին հասնող մակարդակի վրա, եթե ամբողջ ԱԱԾ-ն ու ներքին գործերի նախարարությունը դեմ են հանդես գալիս ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, դա հակասահմանադրական քայլ է իրենց կողմից։ Եվ քաղաքական գնահատականները, որ Վանեցյանը հնչեցրեց, խայտառակություն են, հակասահմանադրական ու քաղաքականապես անընդունելի մոտեցում է, երբ ԱԱԾ-ն սկսում է քաղաքականությամբ զբաղվել։ Եթե ուզում եք քաղաքականությամբ զբաղվել, գնացե՛ք խորհրդարան, կուսակցություն ստեղծեք ու այնտեղ զբաղվեք քաղաքականությամբ. անվտանգությունը բացարձակապես այլ ոլորտ է»։

Խզմալյանը շեշտեց՝ արտգործնախարարությունը մնում է մոսկովյան տիրույթում ու շարունակում է խայտառակ ռուսամետ ու հակահայկական քաղաքականությունը: «Եթե մենք հետևողական լինենք, զննումն ու մաքրազերծումը պետք է շարունակենք նաև արտգործնախարարության կազմում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում