Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Վերջին զարգացումները երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են. Միհրան Պողոսյանի գրասենյակ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել։

«Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։

Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը» դառնալուց զատ՝ էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բևեռացումը։

Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ գործող իշխանության կողմից շարունակաբար շեփորվող հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։

«Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։

Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված նորն այդպես էլ կյանքի չի կոչվում։

Փոխարենը՝ գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով՝ ինքնահոսի թողնելով երկրի կառավարման ղեկը։

«Հեղափոխական փոփոխությունները» այդպես էլ միս ու արյուն չեն առնում: Դեկլարատիվ հայտարարություններից ավելին չլինելով՝ նրանք ի հայտ են բերում նորանոր լրջագույն խնդիրներ։

Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով և անձնական քինախնդրությամբ։

Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան։

Քաղաքական և հասարակական կյանքում մարդիկ այսօր անկանխատեսելի զարգացումների ականատեսն են դառնում, որտեղ հեղափոխական խանդավառությունը տեղատվություն է ապրում՝ բերելով ճահճացման, բացահայտելով հին ու նոր դեմքերի իրական որակները։

Նախորդների ճամբարափոխները, լքելով «խորտակվող նավն» ու չխորշելով ոչնչից, հայտնվեցին մեկ այլ նավում։ Ստեղծված նոր իրավիճակում իշխանությունն առաջնորդվում է նոր տրամաբանությամբ, որը խարսխվում է յուրայինների ու նրանց կողմից մերժվածների, սևի ու սպիտակի սահմանման վրա: Նրանց միջև ծայր առած հակամարտությունը վերափոխվում է բացահայտ կռվի։

Շոուների հաղթարշավը հասել է բանակ։

Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։

Հակառակորդի կողմից ձեռնարկվող, շարունակական դարձող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, ՀՀ ԶՈՒ ղեկավարն,օրինակ, ավելի շատ տարաբնույթ կենցաղային փառատոների մասնակիցն է դառնում, քան լինում է դիրքերում։

Հստակ տեսլական չունեցող թիմից հիասթափությունը գնալով մեծանում է: Կոշտ գնահատականներ են սկսել հնչեցնել ու թիմից հեռանալ վրեժխնդրության և անհանդուրժողականության կործանարար գործում գործիք դարձածներից շատերը ։

Թեպետ ուշացած,բայց միևնույն է՝ եղան ։

Հատկանշականն այն է, որ ճակատագրի հեգնանքով շատերը՝ ովքեր արդարադատության վերաբերյալ հանդես էին գալիս ամպագորգոռ հայտարարություններով, այսօր կամ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, կամ էլ անփառունակ հեռացվել են իրենց վստահված պաշտոններից։

Պետության առջև ծառացած բազմապիսի մարտահրավերներին դիմագրավելու փոխարեն, շարունակվում է լարվածության խորացումը, ինչին ուղղակի կամ անուղղակի նպաստում է գործող իշխանությունը։

Հայաստանի ներկա վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետևողականորեն հասարկությունը բաժանում է ըստ «գույների»։

Իրականում,սակայն, սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար։

Իսկ շինծու գործերով ու շոուներով ուղեկցվող «ուղեղների լվացումը» օրերից մի օր ավարտվելու է։ Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում, առավել ևս պետականաշինության գործում իրական ներդրում ունեցողները ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է։ Այս պայմաններում և ո՛չ մի երկիր չի կարող ունենալ զարգացման որևէ հեռանկար։

Ուսումնասիրե՛ք աշխարհի պատմությունը և դրանում կհամոզվեք ինքներդ», – ասված է հայտարարությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում